Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ. ԾՆՆԴՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

26.04.2015


Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. – 26 նոյեմբերի 1946 թ.) հիշատակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, Մորգենթաուի ազգականները, հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնին, Երևանի Մորգենթաուի անվան դպրոցի տնօրեն Գոհար Արզանյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը՝ Հենրի Մորգենթաու 4-րդը:

Միջոցառմանը ներկայացվեց նաև ՀՑԹԻ կողմից 2014 թվականին հրատարակված Հենրի Մորգենթաուի հուշագրության հայերեն գիրքը, որը եզակի սկզբնաղբյուրի նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության, ի մասնավորի` թուրքական պետության կողմից այդ նպատակադրված և ծրագրավորված հանցագործության ծալքերը բացահայտելու, ժամանակի թուրքական հանցավոր վարչակարգի մտայնությունների բացահայտման և ուսումնասիրման համար: ԱՄՆ դեսպանի այս հուշագրությունը, հիրավի, կոթողային մի գործ է, որտեղ ներկայացված փաստերն ու վկայություններն անհերքելիորեն ապացուցում են ցեղասպանության ծրագրված և նպատակային իրագործված լինելու հանգամանքը:

Մորգենթաուն ներկայացնում է իրավիճակի խորը վերլուծություն` այն ամրապնդելով պաշտոնական աղբյուրների տեղեկություններով: Բացի այդ, նա նկարագրում է որոշումների կայացման գործընթացը, երիտթուրքերի իշխանական ինտրիգները, ինչպես նաև ընթերցողին ծանոթացնում է գերմանական քարոզչական քաղաքականության հետ, որը Թուրքիային ներքաշեց Առաջին համաշխարհայի պատերազմի մեջ: ՀՑԹԻ գիտաժողովների սրահում ելույթ ունեցան նաև Հենրի Մորգենթաուի մյուս ազգականները՝ թոռները, ծոռները, ովքեր իրենց երախտագիտությունը և հուզմունքը հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին միջոցառման կազմակերպման և դեսպան Մորգենթաուի մեծարման համար:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին և Մորգենթաուի ազգականներին հանձնեց «Հենրի Մորգենթաու» հուշամեդալներ: Տեղի ունեցավ նաև Հենրի Մորգենթաուին նվիրված հիշատակի բացիկների մարում:

Հյուրերը շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ԱՄՆ դեսպանը, Մորգենթաու ընտանիքը ծաղիկներ դրեցին նաև Հենրի Մորգենթաուի հուշատախտակի մոտ:

Տեղեկացնենք նաև, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է նաև Հենրի Մորգենթաուի անունը կրող աշխատասենյակ:

Ամերիկացի դիվանագետ, քաղաքական գործիչ, իրավաբան: Ծնվել է Գերմանիայի Մանհայմ քաղաքում, գերմանացու և հրեայի ընտանիքում: 1866-ին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ՝ Նյու Յորք:

Կրթություն է ստացել Կոլումբիայի իրավունքի դպրոցում: Լինելով Դեմոկրատական կուսակցության ակտիվ գործիչ և ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի քաղաքական թիմակիցը՝ 1913-ին Հենրի Մորգենթաուն նշանակվում է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան: Կոստանդնուպոլսում Մորգենթաուն կապեր է հաստատում երիտթուրք պարագլուխների հետ, և բազմիցս միջնորդում է հայերի կոտորածները կանխելու հարցում: Օրեցօր Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպանատունը հեղեղվում էր Օսմանյան կայսրության արևելյան շրջաններում գործող ԱՄՆ հյուպատոսների զեկույցներով, որտեղ նրան հաղորդում էին թուրքական վայրագությունների մասին: Մորգենթաուն պարբերաբար ԱՄՆ Պետքարտուղարություն էր ուղարկում հայերի կոտորածների նկարագրություններով հեռագրեր, որոնցից մեկում թուրքական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային կոտորածները որակում էր որպես ռասայական բնաջնջման քաղաքականություն:

1916-ին Հ. Մորգենթաուն դադարեցրեց դիվանագիտական առաքելությունը, սակայն շարունակեց իր հայանպաստ գործունեությունը: Դեռևս 1915 թվականին նրա անմիջական ջանքերով ու նախաձեռնությամբ ստեղծվում է Մերձավոր Արևելքի կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրող Հայ-սիրիական նպաստամատույցի ամերիկյան կոմիտեն, որը հետագայում վերանվանվում է «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց»:

1918 թ. Մորգենթաուն հրատարակում է «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» հուշագրությունը Օսմանյան կայսրությունում անցկացրած իր տարիների մասին: Գրքի «Մի ժողովրդի սպանություն» գլուխը նվիրված է Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների լուսաբանմանը:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մորգենթաուն ներգրավված էր մի շարք նախաձեռնություններում: Փարիզի խաղաղության վեհաժողովում նա ամերիկյան պատվիրակության Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդականն էր: Հենրի Մորգենթաուն վախճանվել է 1946 թվականին:














ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am