25.04.2023
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, կիպրացի պատգամավոր, ԵԽ-ի ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասն ապրիլի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան՝ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նրանք շրջեցին թանգարանում, ծանոթացան մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Լուկաս Ֆուրլասը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: