Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դասախոսությունը Բուխարեստի համալսարանում



Սույն թվականի մայիսի 14-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ելույթ ունեցավ Բուխարեստի համալսարանում`ուսանողների, դասախոսական կազմի և օտարերկրյա ունկնդիրների լսարանի առջև:
Հայկ Դեմոյանն անհերքելի փաստարկներով ներկայացրեց օսմանյան և թուրքական իրավահաջորդ երեք վարչակարգերի` աբդուլհամիդյան, երիտթուրքական և քեմալական իշխանությունների ծրագրավորած և իրականացրած Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքները մինչև այսօր ծանրացած են հայ ժողովրդի ուսերին: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անցյալ չէ, այլ ներկա, քանի որ թուրքական իշխանությունները շարունակում են քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ճնշումներ իրականացնել Հայաստանի վրա` Ադրբեջանի հետ համատեղ խոչընդոտելով Հայաստանի զարգացմանը, ահաբեկում և հետապնդում են պատմական արդարության մասին բարձրաձայնողներին, միջազգային մակարդակով ծավալում ժխտողական քաղաքականություն, վիրավորում և վարկաբեկում զոհերի հետնորդներին:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ ցեղասպանությունը համայն մարդկության հիշողության և զգոնության մաս է կազմում, հատկապես այն երկրներում, որոնք ներգրավված են եղել Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների մեջ և որտեղ հետագայում ապաստանել են կոտորածներից վերապրածները: Այս իմաստով նա կարևորեց կատարվածը դատապարտելու և արդարությունը վերականգնելու համընդհանուր ջանքերը, առանց որի այդ վտանգը մշտապես կսպառնա մարդկությանը:
Մոտ երկու ժամ տևած դասախոսության ընթացքում Հայկ Դեմոյանը պատասխանեց նաև լսարանի բազմաթիվ հարցերին:
Նույն օրը Բուխարեստի Հայոց միությունում տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների տեղական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Հայկ Դեմոյանը՝ որպես պետական հանձնաժողովի քարտուղար, դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի, սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի ու ռումինահայ մի շարք մտավորականների հետ քննարկեց կազմակերպական հարցեր: Ձեռքբերվեցին պայմանավորվածություններ առաջիկա երեք տարվա ընթացքում համատեղ միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ:
Բուխարեստում Հայկ Դեմոյանը ծանոթացավ նաև Հայոց թանգարանի նյութերին և արխիվներին, որոնք վերաբերում են 20-րդ դարասկզբի իրադարձություններին: Հայկ Դեմոյանի այցը կազմակերպվել էր Ռումինիայում Հայաստանի դեսպանության և Ռումինիայի Հայոց միության համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am