Ս.թ. մայիսի 25-ին, ժամը 14:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:
Դասախոսեց ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ․ գ․ թ․, դոցենտ
«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Դասախոսության ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, մտքերի փոխանակում բանախոսի և ներկաների միջև:
Խաչատուր Գասպարյանն ամբիոնի թիմի հետ համատեղ ղեկավարել է նույն թեմայով գիտական հետազոտություն 1172 տարբեր տարիքի անձանց հետ։ Արդյունքների մասին զեկուցել տարբեր երկրներում, տպագրել հոդվածներ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. փետրվարից մեկնարկել է հանրային դասախոսությունների՝ մեթոդաբանական սեմինարների շարք:
Նմանօրինակ միջոցառումների մասին տեղեկություններ կարող եք ստանալ ՀՑԹԻ հիմնադրամի հետևյալ էջերում՝
http://genocide-museum.am/arm/eventsAGMI.php
https://www.facebook.com/armeniangenocidemuseum/
#MethodologicalSeminarsatAGMI
#AGMIEvents
#AGMIPublicLectures
#AGMIEducationProgram