Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԾԱՌԱՏՈՒՆԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ՖՈՆԴԱՊԱՀՈՑԻ ԲԱՑՈՒՄ ՀՑԹԻ-ՈՒՄ
Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության օժանդակությամբ


25.05.2023


Մայիսի 23-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ՀՑԹԻ տնօրենության նախաձեռնությամբ և Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության օժանդակությամբ իրականացվեց ծառատունկ շուրջ 7000 քառ. մետր տարածքի վրա (ժամանակի ընթացքում ծառատունկ կիրականացվի ևս 1.5 հա-ի վրա): Ծառատունկին մասնակցեցին Ռամկավար ազատական կուսակցության անդամներ, ՀՑԹԻ աշխատակիցներ և Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106, Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135, Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196, Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ:

Ծառատունկի մեկնարկից առաջ ՌԱԿ անդամները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ծառատունկից հետո տեղի ունեցավ ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի «Գեղանկարչություն, քանդակ, և կիրառական արվեստ» բաժնի հիմնանորոգված և վերակահավորված ֆոնդապահոցի պաշտոնական բացումը: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը և ֆոնդապահ Արևիկ Սմբատյանը ՌԱԿ կենտրոնական վարչության անդամներին ներկայացրեցին կատարված աշխատանքը և շնորհակալություն հայտնեցին օժանդակության համար, շեշտելով, որ այսուհետ ՀՑԹԻ ֆոնդերում առկա գեղանկարչության և կիրառական արվեստի նմուշները կպահպանվեն միջազգային նորմերին համապատասխան ֆոնդապահոցում:

Արդեն ՀՑԹԻ գիտաժողովների սրահում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի 100 հեկտար կանաչապատ տարածքը Հիշողության զբոսայգու վերածելու ընդարձակ նախագիծը և դրա հայեցակարգը: Հիշողության զբոսայգու ճարտարապետական հնարավոր լուծումների տարբերակներին առավել հանգամանորեն անդրադարձավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հույս հայտնեց, որ համահայկական ջանքերի շնորհիվ ժամանակի ընթացքում Հիշողության զբոսայգին իրականություն կդառնա:

Հանդիպման ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ծառատունկ կազմակերպելու համար «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով պարգևատրեց ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ Յակոբ Պըլըխեանին, իսկ ՀՑԹԻ ֆոնդապահոցի հիմնանորոգելու և վերակահավորելու համար «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով պարգևատրվեց ազգային բարերար Նազար Նազարյան (այն հանձնվեց պրն Նորայր Մկրտիչեանին): Շնորհակալություն հայտնելով ՀՑԹԻ նախաձեռնություններին աջակցելու համար՝ ՀՑԹԻ տնօրենը շնորհակալագրեր հանձնեց ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապեանին, ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանին և ՌԱԿ կենտրոնական վարչության գանձապահ Նորայր Մկրտիչեանին:

Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը երկու կազմակերպությունների միջև շարունակական կլինի:

Իսկ արդեն այսօր ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապեանը ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանին պարգևատրեց Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ թողարկված մեդալով:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am