25.07.2014

Կանադայի Վիննիպեգ քաղաքում 2014 թ. հուլիսի 16-19-ին տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) 11-րդ տարեկան գիտաժողովը, որն այս տարի կրում էր «Ժամանակը, շարժումը և տարածությունը։ Ցեղասպանագիտությունը և բնիկ ազգերը» (Time, Movement, and Space. Genocide Studies and Indigenous Peoples) անվանումը։
Գիտաժողովին մասնակցեց նաև ՀՑԹԻ փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը: Զեկույցի թեման էր «Նորեկածները և տեղաբնիկները: Հայոց հայրենիքի միատարրացումը որպես Օսմանյան կայսրության վերջին տարիների ազգա- և պետականաստեղծ նախագիծ» ("Newcomers and Indigenous: Homogenization of Armenian Homeland as Nation and State Building Project in the Late Ottoman Empire"):
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տարեկան գիտաժողովին մասնացում են ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող հարյուրավոր ամենահեղինակավոր գիտնականներն ամբողջ աշխարհից: Սա կարևոր հարթակ է գիտական այս ոլորտում տեղի ունեցող զարգացումների հետ ծանոթանալու, սեփական հետազոտական աշխատանքը ներկայացնելու, ինչպես նաև այլ գիտական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարներ քննարկելու համար: