25.07.2023
Դեռևս անցյալ տարի ապրիլի 20-22 ՀՑԹԻ-ի կազմակերպած «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովի շրջանակներում ընդունվել էր հայտարարություն, որում նշված էր, որ գիտաժողովի մասնակիցները՝ կարևորելով անցյալի փորձառության վերարժևորումն ու Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը, անհրաժեշտ են համարում «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» դասընթացի կազմումը և դասավանդումը հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում (Հայտարարության ամբողջական տեքստը՝
http://www.genocide-museum.am/arm/13.05.22.php ): Ընդունված հայտարարության և ՀՑԹԻ տնօրինության հետևողական աշխատանքի արդյունքում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով, ձևավորվեց մասնագիտական խումբ, որը մի քանի ամիս շարունակ ունեցավ աշխատանքային քննարկումներ: Դրանց արդյունքում կազմվեց «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացի ծրագիրը, որի գործածությունը երաշխավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի 2023 թ. հունիսի 13-ի 878-Ա/2 հրամանով:
«Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացի ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել նաև վերջին տարիներին ՀՑԹԻ կազմակերպած կրթական ծրագրերին մասնակցած ուսուցիչների նկատառումները: Ծրագիրն արդեն տեղադրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջում:
«Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացի ծրագիրը՝
https://escs.am/files/files/2023-07-24/0af992b2b1fd2107f27f7a1d7f23498d.pdf:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի 2023 թ. հունիսի 13-ի 878-Ա/2 հրամանը՝
https://escs.am/files/files/2023-07-24/46b79fed60d1af42898725b7f43d888b.pdf: