25.09.2014
Երևանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների Հարկային ծառայությունների ղեկավարներ համակարգող խորհրդի 21-րդ նիստի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ԱՊՀ Հարկային ծառայությունների ղեկավարները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: