Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
The Armenian Genocide
Armenian News
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
qahana




Նորություններ

Նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժների կողմից

25.12.2009

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը յուրաքանչյուր տարի համալրվում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու թանգարանային ցուցադրության կազմակերպմանը մեծապես նպաստող նորահայտ և բացառիկ թանգարանային արժեքներով, որոնք գերազանցապես ձեռք են բերվում թանգարանի բարեկամների ֆինանսական աջակցության և նվիրատվությունների շնորհիվ:

2009թ-ին «ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժներ»-ի կողմից հանգանակված գումարը որպես նվիրատվություն տրվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` գնումների միջոցով թանգարանի գիտական ֆոնդերը անհրաժեշտ նյութերով հարստացնելու համար:

Հատկացված միջոցներով թանգարանը ձեռք բերեց շուրջ 150 արժեքավոր թանգարանային միավորներ, այդ թվում 75 միավոր հազվագյուտ սկզբնաղբյուրային գրականություն, որոնցից 30-ը` եզակի նշանակության, հնատիպ հրատարակություններ են: Տարբեր աղբյուրներից ձեռք բերվեցին հարյուրավոր հնատիպ ամսագրեր ու թերթեր, բնօրինակ լուսանկարներ, բացիկներ, մեդալներ, նամականիշեր, ինչպես նաև 19-րդ դարի վերջին ռուս լուսանկարիչ Դ. Ի.Երմակովի կողմից արված հայկական մշակութային հուշարձանները պատկերող բնօրինակ լուսանկարների բացառիկ հավաքածու (38 նմուշ):

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր խորին երախտագիտւթյունն է հայտնում «ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժներին» իրենց ազնիվ ու հայրենանվեր քայլի համար, հույս հայտնելով, որ հետայսու շարունակական կդառնա ընդհանուր հիշողության պահպանմանն ուղղված համագործակցությունը:



Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2010թ. ապրիլին ՀՑԹԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ուշադրության կենտրոնում լինելու է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը Թուրքիայում:

Ժամանակավոր ցուցադրություն

ner
2010թ. ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացում է ժամանակավոր ցուցադրոթյուն «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում» խորագրով: Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց շապիկին և առաջին էջերին անդրադարձել են հայոց ցեղասպանությանը:

Հիշի՛ր

remember
Շահեն Ատոմ, ծնվել է 1875թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան Ակնից, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2010 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am