26.05.2017

Այսօր 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ Ֆարթուն Ադան այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանի սրահներում, ծանոթացավ Մեծ եղեռնի պատմական դրվագներին:
Ֆարթուն Ադանը եղավ նաև ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ «Ավրորա» մրցանակաբաշխությանն ընդառաջ բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված ցուցահանդեսը:
Թանգարանի զգացմունքային շրջայցից հետո Ֆարթուն Ադան իր երախտագիտությունը հայտնեց թանգարանի անձնակազմին և գրառում կատարեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում:
Ֆարթուն Ադան այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակին:
Ֆարթուն Ադանը Սոմալիից է, «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի համահիմնադիր, մարդու իրավունքների պաշտպանության համար և հանուն խաղաղության պայքարող ակտիվիստ: