Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՎԱՀԱԳՆ ԴԱԴՐՅԱՆ (ՏԱՏՐԵԱՆ)-97
Մեծանուն ցեղասպանագետի ծննդյան օրվա կապակցությամբ


26.05.2023



Վահագն Դադրյան
(1926-2019)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներն այսօր ի հարգանս այցելեցին համաշխարհային ճանաչում ունեցող հայ գիտնական ցեղասպանագետ Վահագն Դադրյանի շիրիմին:

Այսօր՝ մայիսի 26-ին, հայ մեծանուն գիտնական, նշանավոր ցեղասպանագետ և Հայոց ցեղասպանության պատմության նշանավոր գիտակ Վահագն Նորայր Դադրյանի ծննդյան օրն է։ Նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է. նրա ընտանիքը, վերապրելով Հայոց ցեղասպանությունը և անցնելով բռնագաղթի ճանապարհը, հաստատվում է Դամասկոսում, ապա՝ տեղափոխվում Կ․Պոլիս, որտեղ նրա հայրը՝ Հակոբ Դադրյանը, երկրորդ անգամ ամուսնանում է, և 1926 թ․ մայիսի 26-ին ծնվում է Վահագն Նորայր Դադրյանը։

Վահագնի մանկական հիշողություններում պահպանվել էին դրվագներ, երբ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ կանայք տարբեր առիթներով հավաքվում էին թաքուն զրույցների, որոնցում մշտապես հնչում էր «ջարդ» սարսափազդու բառը: Սակայն այդ ժամանակ նա անտեղյակ էր կատարվածից, քանի որ Կ.Պոլսի հայ ընտանիքներում կար այդ թեման չբարձրաձայնելու ընդունված սովորություն։ Խնդիրն այն է, որ քեմալական Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակումը պաշտոնապես արգելված էր։

Համալսարանական կրթություն ստանալու համար Վ. Դադրյանը մեկնում է Բեռլին, որտեղ ուսանում է մաթեմատիկա, հետագայում տեղափոխվում է Վիեննայի համալսարան, բայց որոշ ժամանակ անց ամբողջովին փոխում է իր կրթության ուղղվածությունը՝ տեղափոխվելով Վիեննայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ:

Այնուամենայնիվ, նրա մասնագիտական վերջնական կողմնորոշման համար շրջադարձային էր ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ընթերցումը, որը ցնցում է երիտասարդին։

Դադրյանը շարունակում է իր կրթությունն արդեն Ցյուրիխի համալսարանում՝ մասնագիտանալով միջազգային իրավունքի ուղղությամբ: Իր ատենախոսությունը նա գրում է սոցիոլոգիայի մասնագիտացմամբ՝ 1954 թ. Չիկագոյի համալսարանում ստանալով դոկտորի որակավորում։

Դադրյանի կյանքում ճակատագրական հերթական իրադարձություններից էր 1965 թ․ Բեյրութում կաթոլիկ հոգևորական Գրիգոր Գերգերյանի հետ հանդիպումը. նա առաջին անգամ իմացավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրական փաստաթղթերի գոյության մասին:

Հայոց ցեղասպանությունը դիտարկելով միջազգային իրավունքի տեսանկյունից՝ անվանի գիտնականը կարողացավ այն դուրս բերել հուզականության ու զգացմունքների շրջանակներից և փաստագրական նյութի հիմամբ միջազգային-համամարդկային հնչեղություն հաղորդել։

Դադրյանը համեմատական ցեղասպանագիտության[1] հիմնադիրներից է, ով գիտական համեմատության դաշտ է բերել Մեծ եղեռնն ու Հոլոքոստը։ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հիմնահարցերի հետազոտությանը զուգահեռ՝ մեծանուն գիտնականը նաև թուրքական ժխտողականության դեմ անզիջում պայքարող առաջամարտիկներից էր։

Ականավոր ցեղասպանագետի գրչին են պատկանում տարբեր լեզուներով գրված 22 մենագրություն և շուրջ 140 գիտական հոդված, բազմաթիվ հրապարակումներ, ինչպես նաև հարցազրույցներ։ Նրա հիմնական աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։

Դադրյանը ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում։ Գիտական արժեքավոր ժառանգություն է նաև Դադրյանի ստեղծած բազմահազար էջանոց արխիվը։

2019 թ. օգոստոսի 2-ին Վահագն Դադրյանն ավարտեց իր երկրային կյանքը: Հաշվի առնելով նրա միջազգային հեղինակությունը, անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար և մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց նրա աճյունը տեղափոխել Հայաստան:

Ավելին տե՛ս՝

Լուսին Սահակյան, «Վահագն Տատրյան. Հայոց Ցեղասպանության ականավոր ուսումնասիրողը», Պատմա-բանասիրական հանդես 1 (2023), 3-33:
Սուրեն Մանուկյան, «Ցեղասպանությունների գիտական դասակարգումների հարցի շուրջ», Ցեղասպանագիտական հանդես 9, no. 2 (2021), 55-75:
Արամ Միրզոյան, «Վահագն Նորայր Դադրյան (Տատրեան)», Ցեղասպանագիտական հանդես 7, no. 2 (2019), 118-121:


Ծանոթագրություններ

[1] Վահագն Դադրյանի անունն է կրում ՀՑԹԻ Համեմատական ցեղասպանագիտության բաժինը։





Վահագն Դադրյանի մասնակցությամբ երկօրյա դասախոսությունները ՀՑԹԻ-ում, 2009 թ., մայիս















ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am