Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Գրիգոր Զոհրապ - 160
1861 - 1915




«Զոհրապը սովորական դեմք մը չէ, անոնցմե, որոնք հազարներով կը ծնին ու կը մեռնին ամեն օր… Անիկա քննադատող մըն է: Չի հավանիր միջավայրին ու ընկերության, ուր ինքն կապրի, դժգոհ մը, որ կըբացատրե նույնիսկ իր դժգոհության պատճառները…»
Ա. Ա. ԱԼՊՈՅԱՃՅԱՆ



Գրիգոր Զոհրապն ապրել է հարուստ կյանքով և ունեցել է բուռն ու բազմակողմանի գործունեություն մեր գրական-մշակութային ու հանրային-քաղաքական մտքի պատմության մեջ:

Ծնվել է 1861 թ. Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում Չպուքչի Խաչատուրի ընտանիքում:

Նշանավոր պատմաբան, բանասեր Արշակ Ալպոյաճյանը փաստում է. «Գ. Զոհրապը ծնած է 1861 հունիսի 14 (26)-ին սուլթան Ազիզի գահակալության օրը… Լուսավորչի օրը ծնած ըլլալուն համար Գրիգոր կը կոչվի»:

Կ. Պոլսում նա ավարտել է ֆրանսիական երկու բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ստանալով ինժեներ-շինարարի (1879) և իրավաբանի (1882) մասնագիտություններ: Իրավաբանական ֆակուլտետում Զոհրապը սովորել է Թալեաթի հետ: Սկզբնական շրջանում նրանք ժողովրդավարության դիրքերից հանդես էին գալիս ընդդեմ սուլաթական ռեժիմի: Սակայն Թալեաթը երիտթուրքական հեղաշրջումից հետո հրաժարվում է իր նախկին համոզմունքներից, իսկ Զոհրապը մինչև կյանքի վերջը պայքարում է հանուն այդ գաղափարների:

1883 թվականից մինչև 1915 թվականը Զոհրապն ընդհատումներով զբաղվել է փաստաբանությամբ, միաժամանակ դասավանդել է Օսմանյան կայսրության իրավունք, քրեական իրավունք Կ. Պոլսի համալսարանում:

Զոհրապը որպես փաստաբան հայտնի էր, ոչ միայն թուրքերի և հայերի, այլև հույների, հրեաների, բուլղարների Օսմանյան կայսրության այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում:

1884 թ. հունվար ամսին Զոհրապը մեկնում է Էդիրնե (Ադրիանապոլիս), հանձնում քննություններ կուսակալության քննիչ հանձնաժողովին, ստանում առաջին կարգի փաստաբանի վկայական և վերադառնում Կ. Պոլիս:

Փետրվարի 1/13 «Մասիս» պարբերականը հայտնում է. «Գոհությամբ կիմանանք թե Գրիգոր էֆենտի Զոհրապյան, որ տասնևինն տարեկան հասակին մեջ կայսերական Բոզ է շուե վարժարանի ընթացքն ավարտելով երկրաչափ ճարտարապետի վկայական ստացած էր, ի վերջո իրավագիտության պարապելով, այս օրերս յուր քննությունները մեծ հաջողությամբ անցուցած և առաջին կարգի փաստաբանական վկայական ստացած է: Մեր անկեղծ խնդակցությունն հայտնելով հաջողություն կը մաղթենք իրեն»:

1885-1886 թթ. ծանոթանում է Կլարա Պողոսի Յազըճյանի հետ, իսկ 1888 թ. հունվարի 31-ին ամուսնանում: Նա կարողացել է ապահովել իր ընտանիքի ճոխ ու բարեկեցիկ կյանքը: Ինչպես վկայում է իր ավագ դուստրը. «Կը սիրեր անգլիական գեղեցիկ կարասիները և Լու Քենզ ոճով կարասիները, ինչպես նաև գեղեցիկ գորգերը»:

1890-ական թվականներին Զոհրապը զբաղվում է նաև հրատարակչական գործունեությամբ, աշխատակցում մի շարք հայկական լրագրերի ու հանդեսների:

Զոհրապի հուշերից տեղեկանում ենք, որ 17-ամյա հասակում նա արդեն հրապարակումներով հանդես է եկել մամուլի էջերում: Հոկտեմբերի 26-ին «Լրագիր» թերթում հրապարակում է. «Թե ի՞նչ շահեցանք Պերլինի Վեհաժողովեն» հոդվածը՝ ուղղված հայոց պատվիրակության քարտուղար-թարգման Մինաս Չերազի համանուն տետրի դեմ: Նա հետագայում հիշում է, որ միայն ինքը համարձակվեց Չերազի հետ բանավիճել և հայտարարտել, որ Բեռլինի կոնգրեսից հայերը ոչինչ չեն շահել:

1892-1893 թթ. հայտնի մանկավարժ Հրատ Ասատուրի հետ համատեղ խմբագրում է «Մասիս» հանդեսը:

1908 թվականից աշխատակցում է «Հայրենիք», «Արևելք», «Ազատամարտ» և մյուս պարբերականներին:

1895-1896 թթ. Սուլթան Համիդ II-ի կազմակերպած հայկական կոտորածի օրերին Զոհրապը՝ որպես փաստաբան, ելույթ է ունենում ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

1905 թվականին մահափորձ է կատարվում Սուլթան Համիդ II-ի դեմ: Ձերբակալվում է նաև Զոհրապը, բայց որպես փաստաբան, կարողանում է ազատ արձակվել:

1906 թ. Կ. Պոլսում ռուսական դեսպանությունը թուրքական իշխանություններին տեղեկացնում է, որ Զոհրապը «թարգմանի պաշտոն երբեք ստացած կամ վարած չէ», այլ իրավախորհրդատու է՝ արգելելով Զոհրապին թուրքական դատարաններում դատեր վարել:

1908 թվականին մեկնում է Փարիզ: Այնտեղ եղած ամիսներին գտնվում է թուրքական լրտեսների հսկողության տակ: 1909 թ.-ի հուլիսի 20-ի նամակից. «…վերջին անգամ Բարիզ գտնված միջոցիս Համիտեն վարձած ֆրանսական գաղտնի ոստիկանները ամեն մեկ քայլիս կը հետևեին այնքան, որ Շիրվանզադեի, Չերազի հետ տեսնվելե զրկվեցա…»:

Նույն թվականի հուլիսին՝ երիտթուրքերի իրագործած պետական հեղաշրջումից հետո վերադառնում է Կ. Պոլիս և սկսում է զբաղվել իրավական-կազմակերպչական և դասախոսական գործունեությամբ:

1908-1915 թթ. Զոհրապը համեմատաբար սակավ է հանդես գալիս գրական-գեղարվեստական, հրապարակախոսական և այլ հրատարակումներով: Նրա մտահոգության գլխավոր խնդիրը Հայկական հարցն էր:

1908-1915 թթ. Զոհրապը երեսփոխան է ընտրվում Ազգային ժողովում և օսմանյան պառլամենտում: Ակտիվ գործունեություն է ծավալում՝ պահանջելով ընդունել Օսմանյան կայսրության ազգային փոքրամասնությունների քաղաքական և ազգային իրավունքները՝ օրենսդրության, կրթության, գիտության, արվեստի մեջ ժողովրդավարական վերափոխումները: Նա ելույթ է ունենում ի պաշտպանություն օսմանյան կայսրության հայերի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավունքների:

1913 թ. Զոհրապը Փարիզում՝ Մարսել Լեար կեղծանունով, ֆրանսերեն հրատարակում է «Հայկական հարցը» աշխատությունը, որտեղ ներկայացվում է Հայկական հարցի պատմությունը, Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության տոկոսային հարաբերակցությունը, Օսմանյան կայսրության հայկական գավառներում թուրքական կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

1912-1914 թթ. մասնակցում է Հայկական հարցի վերաբերյալ մեծ տերությունների դեսպանությունների բանակցություններին, իսկ 1914 թ., Արշակ Չոպանյանի հետ մասնակցում է Բարձր Դռան և Ռուսաստանի միջև պայմանագրի նախագծի մշակմանը:

Լինելով օսմանյան պառլամենտի երեսփոխան, նա ամեն կերպ փորձում էր կանխել նախապատրաստվող հանցագործությունը և իր կյանքը ենթարկում է մահացու վտանգի:

Գ. Զոհրապն իր օրագրությունում ցավով գրում է. «Պատահեց՝ ինչ որ պիտի պատահեր, երեկ գիշեր ոստիկանությունը մեծն ձերբակալություններ կատարեց հայերի հանդեպ՝ հավաքելով բոլոր գլխավոր դաշնակցականներին, նախ Ակնունի, Զարդարյան, Փաշայան…բժիշկներ, բազմաթիվ կարևոր գործիչներ…»:

1915 թ. մայիսին Զոհրապը ձերբակալվում է:

Նրա կինը՝ Կլարա Զոհրապ-Եազճեանը գրում է. «Ամուսնուս բանտարկության ժամանակ թուրքական գործակալները խուզարկության կատարելիս առևանգեցին Բերայի մեր բնակարանի բոլոր փաստաթղթեն ու թղթածրարները: Այդ թղթերի մեջ կային նաև ամուսնուս գրական, իրավաբանական ձեռագրերը, որոնք մեծ արժեք ունեն, ինչպես ինձ, այնպես էլ իմ ազգի համար»:

Զոհրապը 1915 թ. մայիսի 27-ին Գոնիայից նամակ է գրում Թալեաթին. «Հատուկ հարցաքննության համար ինձ ուղարկում են Դիարբեքիր հոդվածիս ինչ լինելը չգիտեմ: Ըստ տարածված լուրերի, իբր կառավարության հանդեպ հակագործունեություն և անբարեացակամություն եմ ցույց տվել...»:

Գտնվելով աքսորի ճանապարհին, Գ. Զոհրապը շարունակում է բազմաթիվ նամակներով դիմել բարձրաստիճան օսմանական իշխանությունների ներկայացուցիչներին: Նա դիմում է նաև Նազըմ Բեյին. «Ձերդ մեծություն… մտերիմ ընկերներս ինձ մոռացել են, իսկ քիչ ծանոթ անձնավորություններից մարդկություն սպասելս աշխարհի հավասարակշռված ու ներդաշնակ խնդիրն է: Դեռ մինչև հիմա չգիտեմ, թե ինձ ինչ հանցանք են վերագրում. միայն գիտեմ, որ դա բացարձակ զրպարտություն է…»:

1915 թվականի հուլիսի 6-ին (հունիսի 19-ին) աքսորի ճանապարհին` Ուրֆայի մոտ, թուրքերը վայրագությամբ սպանում են նրան:





Քրիստինե Նաջարյան
Կրթական ծրագրերի բաժնի վարիչ









Տասնութամյա Գրիգոր Գոհրապը






Գ. Զոհրապը որդու՝ Արամ Հակոբ Զոհրապի հետ Բելգիայում, 1910 թ.





Գ. Զոհրապի կինը՝ Կլարա Զոհրապը





Կ. Պոլսի այն շենքը, որտեղ բնակվել է Գ. Զոհրապը. պատշգամբում հանգստի պահին




1915 թ. հուլիսի 2/15-ին Կլարա Զոհրապին գրած նամակի ինքնագրի պատճենը











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am