26.09.2017
Սեպտեմբերի 25-ին Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ու պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին ուղեկցում էին ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամներ:
Պատվիրակությանն անմար կրակի մոտ ուղեկցեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը:
Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին, մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի նահատակների հիշատակը:
Թերի Ջորջը և Էրիկ Էսրաիլյանը եղևնի տնկեցին Հիշողության պուրակում` ի հիշատակ Քըրք Քըրքորյանի, ում շնորհիվ հնարավոր եղավ նկարահանել ֆիլմը:
Նրանք այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, շրջայցից հետ գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում: