Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ և ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ՏՈՒՆ-ԱՐԽԻՎ. ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ



Սեպտեմբերի 26-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի (Լեփսիուսհաուզ - Lepsiushaus Potsdam) միջև գործող համագործակցության պայմանագրի վերակնքման արարողություն:

Պայմանագիրը ստորագրեցին Լեփսիուսի տուն-արխիվի գիտական տնօրեն դր. Ռոլֆ Հոսֆելդը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դր. Հարություն Մարությանը:

Միջոցառման սկզբին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ողջույնի խոսք ասեց ներկաներին, ապա պարոն Ռ. Հոսֆելդը ներկայացրեց Լեփսիուսի տուն-արխիվի գործունեությունը, ՀՑԹԻ հետ կնքած պայմանագրի կարևորությունը ու դրա հեռանկարները:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Լեփսիուսի տուն-արխիվում եղած համիդյան շրջանի (1895-1897 թթ.) հայկական կոտորածներին վերաբերող բացառիկ նշանակություն ունեցող թվայնացված արխիվային նյութերի հանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Արխիվային նյութերի թվայնացումն իրականացվել է Գերմանիայում Ավետարանական եկեղեցու կրթաթոշակի (EKD) շրջանակներում Լեփսիուսի տուն-արխիվում հետազոտություններ անցկացնող, ՀՑԹԻ «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի խմբագրական կազմի անդամ, պ.գ.թ. Հայկ Մարտիրոսյանի կողմից, որը և համառոտ տեսաշարի միջոցով ներկայացրեց այդ նյութերի գիտական ու պատմական նշանակությունը, դրանցից օգտվելու ձևը։

Պայմանագիրը ենթադրում է մի շարք համագործակցություններ՝ Լեփսիուսի տուն-արխիվը և ՀՑԹԻ-ն պարտավորվում են փոխադարձաբար օժանդակել միմյանց` հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, դոկտոր Յոհաննես Լեփսիուսի կյանքին ու գործին ու, մասնավորապես, հայ ժողովրդի զանգվածային կոտորածների ու ցեղասպանության ընթացքում նրա գործունեությանն նվիրված մշտական ու ժամանակավոր ցուցահանդեսների կազմակերպման և ամբողջացման հարցում, ինչպես նաև` Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի փրկության ու վերածննդի, հայ-գերմանական հարաբերությունների և համատեղ հետաքրքրություն ներկայացնող, արդիական հնչեղություն ունեցող այլ թեմաներով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում:

Կողմերը պարտավորվում են նաև փոխադարձաբար օժանդակել միմյանց վերոհիշյալ թեմաներով տարվող հետազոտական աշխատանքների ասպարեզում` փոխանակելով իրենց հրատարակությունները, նախապատրաստելով համատեղ հրատարակումներ, ինչպես նաև կազմակերպելով հայ և գերմանացի գիտաշխատողների (հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների) փոխանակումը՝ գործուղումների ընթացքում ապահովելով նրանց մասնագիտական ղեկավարությամբ ինչպես Պոտսդամում, այնպես էլ Երևանում:

Կարևոր կետերից են նաև համատեղ հայ-գերմանական գիտաժողովների և աշխատաժողովների անցկացումը, Ցեղասպանության դասավանդման ոլորտում՝ մեթոդաբանության մշակումը, դասագրքերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի ներկայացումը, Հայաստանում և Գերմանիայում ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը և այլն: Պայմանագիրը կնքվեց հինգ տարի ժամկետով :

ՀՑԹԻ տնօրեն պարոն Մարությանը պարոն Ռոլֆ Հոսֆելդին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:


Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am