26.10.2022
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, Ամստերդամի համալսարանի դոկտոր (PhD) Նաիրա Սահակյանի առաջարկած ծրագիրը հաղթող է ճանաչվել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Քեմբրիջի համալսարանի՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող առաջատար ակադեմիական հետազոտությունների մրցույթում։
Նաիրա Սահակյանը 2022-2023 թվականներին որպես այցելու գիտնական (Visiting scholar) աշխատակցելու է Քեմբրիջի համալսարանին (Faculty of Divinity | University of Cambridge)։ Այդ ընթացքում Սահակյանը ուսումնասիրելու է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների ճառերում Արցախյան պատերազմի պատումի կերպափոխումները 2003-2023 թթ․։
Շնորհավորում ենք Նաիրա Սահակյանին, մաղթում հաջող հետազոտական ընթացք և ձեռքբերումներ: