27.02.2015
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Իրաքից ժամանած հյուրերը եղան ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով հյուրերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը:
Իրաքի պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: