Բանախոս՝ Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունը և երեխաները
Դպրոց՝ ք. Երևան, Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոց, 11-րդ դասարան, պատմաիրավագիտական հոսք
Փետրվարի 26-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ 2020 թ. Կրթական ծրագրերի հերթական հանդիպումը: ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանն ավագ դպրոցի աշակերտների համար կարդաց «Հայոց ցեղասպանությունը և երեխաները» թեմայով դասախոսություն, ներկայացրեց թեման արտացոլող լուսանկարային շարք:
Բանախոսութան ընթացքում անդրադարձ կատարվեց Ցեղասպանության տարիների ամենախոցելի խմբի՝ հայերեխաների, կյանքի տարբեր դրվագների՝ գաղթի ճանապարհից մինչև թուրքական որբանոցներ, միաձուլման վտանգից մինչև վերադարձ հայինքնությանը։
Քննարկվեց նաև հայկական և օտարերկրյա կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված որբահավաք գործունեությունը։ Անդրադարձ կատարվեց նաև որբերի այն հատվածին, որը համարձակություն, երբեմն էլ հնարավորություն չունցավ վերադառնալ հայ ինքնությանը։
Մատնանշվեց նաև ցեղասպանությունը վերապրած երեխաների ունեցած ներդրումը հայկական սփյուռքի վերաձևավորման, հզորացման գործում, արժևորվեց այդ սերնդի թողած գրական և հուշագրական ժառանգության դերը, որն այսօր ուսումնասիրողների համար սկզբնաղբյուրային նշանակություն ունի։
Հանդիպում-քննարկումն անցավ հետաքրքիր ու բազմաբնույթ հարցադրումներով։
Աշակերտներն իրենց դասղեկի, Հայոց պատմության ուսուցչուհի Ռուզաննա Մարտիրոսյանի հետ ակտիվ մասնակցեցին քննարկմանն ու հարցուպատասխանին։ Դասընթացի ավարտին հատուկ մշակված հարցաշարի միջոցով Կրթական ծրագրերի պատասխանատուները տեղեկացան աշակերտների՝ թեմայի ընկալման
սահմաններին, նրանց դիտարկումներին:
«Կցանկանայի, որպեսզի նման դասընթացներ հաճախակի անցկացվեն, որոնք կօգնեն ավելի հարստացնել տվյալ թեմայի շուրջ մեր գիտելիքները: Դասընթացը մեծ դեր ունեցավ յուրաքանչյուրիս կյանում, թեման արդիական է: … դասընթացները պետք է շարունակական լինեն, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն Հայոց ցեղասպանության մասին: 105 տարի անց Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը կա, միջազգային ասպարեզներում լսվում է հայ ժողովրդի ձայնը: Կցանկանայի, որ քննարկումներ ու բանավեճեր կազմակերպվեին, աշակերտներն էլ լինեին պատասխանողի դերում»,-գրում են աշակերտները:
Աշակերտներին հետաքրքրում էին, թե հայ որբերն իսլամական միջավայրում ինչպե՞ս էին ինտեգրվում, ինչպե՞ս էր ընդունում հասարակությունը նրանց, ի՞նչ դիրքորոշում են ցուցաբերել միջազգային կազմակերպությունները և այլն։ Աշակերտներին մասնավորապես հետաքրքրում էր պահանջատիրության, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող հարցեր», - նշեց օրվա բանախոս Նարինե Մարգարյանը։
Աշակերտների կողմից լրացված հարցաշարերից ակնհայտ է դառնում, որ նրանք պատրաստ են իրենց տեսական գիտելիքները գործնական քայլերի վերածել, պատրաստ են որպես պատվախնդիր ու պահանջատեր ՀՀ քաղաքացիներ, որպես ցեղասպանությունը վերապրածների, ճակատագրին հաղթած սերունդների ժառանգներ պայքարել Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողական քաղաքականության դեմ։
Աշակերտները լիահույս են, որ համդիպումները կդառնան պարբերական և կոչ են անում իրենց հասակակիցներին մասնակցել դասընթացներին։