Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՁԱՅՆԵՐ ՍՈՒՄԳԱՅԻԹԻՑ․ ՋԱՐԴԵՐԸ՝ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ


27.02.2025


Ժողովուրդների բարեկամության և եղբայրության ավարտը

Խորհրդային սոցիալիստական գաղափարախոսության հիմնադրույթներից էին ժողովուրդների եղբայրության և բարեկամության, պրոլետարական ինտենացիոնալիզմի սկզբունքները: Ցարական կայսրությանը փոխարինելու եկած Խորհրդային Միությունը իր ազգային քաղաքականության նպատակ հռչակեց նոր «ազգության»` խորհրդային ժողովրդի ձևավորումը: 1988 թ. Արցախյան շարժման սկզբնավորումից հետո տասնամյակներ շարունակ քարոզվող ժողովուրդների բարեկամության, եղբայրության, միասնական խորհրդային ազգության գաղափարախոսութունը կանգնեց լուրջ մարտահրավերների առջև։

«Ո՞վ կմտածեր։ Ո՞վ կարող էր նույնիսկ պատկերացնել, որ ջարդերը հնարավոր են։ Համարեք ինձ պարզամիտ, ասեք, որ ինձ՝ հայուհուս մոտ, մեր վշտալի ազգային պատմության պարագայում, մշտապես պետք է լիներ ինքնապահպանման սուր զգացումը...

հավանաբար, պետք է լիներ։ Բայց, ակնհայտ է, որ խորհրդային տարիները սրբել էին դա, տալով մեզ՝ հայերիս անվտանգության կեղծ վստահություն...»։
Այս խոսքերով է ականատես Անժելա Եղանյանը նկարագրել խորհրդային հասարակարգի պայմաններում էթնիկ հիմքով պայմանավորված կոտորածի անսպասելիությունը և հիասթափությունը այդ վարչակարգից՝ որպես սեփական քաղաքացիների անվտանգության երաշխավորի։

«..Խաղաղ ժամանակ Սումգայիթում երկուսուկես օր ջարդ եղավ, բայց ոչ մի շտապօգնություն, ոչ մի ոստիկան, ոչ մի հրշեջ, ոչ մի ծանոթ, ոչ մի հեռախոս չաշխատեց։ Ո՞վ կգար օգնության: Ո՛չ, սովետական իշխանություն չկար»,- ներկայացրել է Ռոզա Անտոնովնան (ծնվ. 1936 թ.)։ «Մենք Սումգայիթում ապրել ենք 30 տարի և նույնիսկ չէինք կարող մտածել այն մասին, որ նրանք մեզ հետ նման կերպ կվարվեին: Դա շատ անսպասելի էր»,-վերհիշել է Իվան (Վանիկ) Վանյանը (ծնվ․ 1940 թ.)

Ջարդերի նախապատրաստական աշխատանքները

ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների կողմից Սումգայիթյան ջարդերը ներկայացվեցին որպես «մի խումբ խուլիգանական տարրերի կողմից իրագործված զանգվածային անկարգություններ»: Սումգայիթի ջարդերի ականատեսների և վերապրածների վկայություններում պահպանվել են տեղեկություններ ջարդերին նախորդած ժամանակաշրջանում որոշակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Վկայություններում ուրվագծվում են նաև այդ աշխատանքների հիմնական ուղղությունները։ Դրանցից առաջինը եղել է քաղաքի հայերի բնակության վայրերի ցուցակների կազմումը։

«Մի օր ես տուն եկա ճաշելու: Դուռը թակեցին, մայրս՝ (նա հիվանդ է, թոշակառու), դուռը բացեց, ես էլ նստած ճաշում էի։ Մի երիտասարդ տղա, կարծես մի քիչ ամաչելով, հարցնում է՝ Ձեր ծխնելույզը աշխատում է թե ոչ, ես տնային կառավարչությունից եմ, ստուգում ենք։ Մայրս ասաց՝ այո, աշխատում է, բայց ի՞նչ է պատահել։ Նա ասում է. «Ոչինչ. Ասացեք Ձեր ազգանունը, անունը, հասցեն, և վերջ: ...Արդեն դեպքերից հետո բազմաթիվ հայեր ակումբում կիսվեցին միմյանց հետ ու պարզվեց, որ իրենց մոտ էլ են եկել, պարզել, հարցրել։ Կային այնպիսինները, ովքեր բնակարանային գրասենյակներում տեսել էին պատրաստի ցուցակներ»,-վերհիշել է ականատես Հայրյան Վրեժը (ծնվ. 1964 թ.)։

«Ջարդերից մեկուկես ամիս առաջ մեր տուն եկան երկու երիտասարդ՝ ցուցակը ձեռքներին։ Նրանք գրանցեցին ընտանիքի բոլոր անդամներին՝ ասելով, որ դա անհրաժեշտ է ընտրությունների համար։ Մենք նրանց կասկածեցինք միայն գողության համար։ Այդ տղաների գնալուց հետո մենք հարևաններին հարցրեցինք արդյո՞ք այս տղաները գնացել են իրենց տուն: Պարզվեց, որ ադրբեջանցիների մոտ ոչ ոք չի գնացել ու չի գրանցել, իսկ ահա բոլոր հայերին գրանցել էին: Բայց ոչ մի ընտրություն ոչ եղել էր և ոչ էլ նախատեսված էր: Արդյո՞ք սա հարձակման մանրակրկիտ պատրաստության փաստ չէ»,-պատմել է Դանիելյան Յուրին (ծնվ. 1930 թ.)։

Հանցագործության գործիքների պատրաստում, ոգելից խմիչքների և հոգեմետ նյութերի բաժանում

Ազգությամբ հույն Մելիքով Պանտելեյը (ծնվ. 1968 թ.), ով 1988 թ. որպես զինծառայող գտնվել է Սումգայիթում, հիշել է. «Նրանք (ջարդարարները-Հ.Գ.) ունեին նույն զենքերը, ինչ մենք` գնդացիր, հրացան, ինչպես նաև որսորդական հրացան, ինքնաշեն զենք: Նրանք նման չէին ամբոխի, նրանց գործողություններում կազմակերպվածություն կար»: Իրինա Աղասյանը (ծնվ․ 1965 թ.) տեսել է ջարդարարների առջևից գնացող մի մեքենայի, որում նստած մարդիկ ամբոխին բաժանել էին հաբեր և թմրանյութ:

Ջարդարարներին անձամբ տեսնող ականատեսներ Անժելա Եղանյանը և Վալենտինա Շագայանցը (ծնվ. 1962 թ.) վկայում են, որ վերջիններիս բնութագրական էր թմրանյութի ազդեցության տակ գտնվողների վարքը։ Մուսաելյան Յուրին (ծնվ․ 1953 թ.) ջարդերի օրերին Նարիմանովի փողոցում, քաղկոմի հարևանությամբ նկատել է բեռնատար մեքենա։ Մեքենայից բեռնաթափել են օղիով լի արկղեր։ Մեքենայի թափքում եղել է երկու մարդ, իսկ ներքևում՝ 15-20 մարդ։ Անմիջապես մեքենայի կողքին մի մարդ բաժանել է թմրանյութի փաթեթներ։

Հատուկ պայմանանշանների կիրառումը Սումգայիթյան ջարդերի ժամանակ

Սումգայիթյան ջարդերի օրերին ադրբեջանցիների կողմից կիրառվել են հատուկ պայմանանշաններ: Դրա օրինակներից է եղել ադրբեջանական բնակարաններում լույսը միացրած թողնելը: Ղամբարյան Ռոմանը (ծնվ. 1954 թ.) վերհիշել է, որ իրենց տան վրա հարձակման ժամանակ իրենք անջատել են լույսը. «Պարզվում է՝ նրանց (ադրբեջանցիների-Հ.Գ) ազդանշանը հակառակն է եղել՝ լույսը վառել։ Սա նշանակում էր, որ այս տներում ադրբեջանցիներ են ապրում։ Մենք, իհարկե, դա չգիտեինք և մտածում էինք, որ եթե լույս տեսնեն, կգան բնակարան»: Ադրբեջանական հաջորդ պայմանական նշանը մեքենաների ազդանշանների կիրառումն էր: Դանիելյան Կարինան, ով աշխատել է Սումգայիթի պոլիմերային գործարանում, պատմել է, որ իրեն փետրվարի 27-ին աշխատավայրից ուղարկել են տուն. «Հենց դուրս եկանք գործարանի տարածքից, նկատեցի, որ վարորդը սկսեց ազդանշան տալ, ձեռքը հանեց պատուհանից ու սկսեց թափահարել։ Ես հասկացա, որ սա պայմանական նշան էր, քանի որ ջարդարարները ձեռք չտվեցին մեր մեքենային։ Նրանք կանգնել էին ճանապարհներին՝ զինված բահերով, երկաթե լինգերով և քարերով»։

Ոստիկանության և շտապբուժօգնության անգործությունը/մասնակցությունը ջարդերին

Սումգայիթի ջարդերի ականատեսների վկայությունները թույլ են տալիս բացահայտելու որոշակի օրինաչափություններ ջարդերի օրերին քաղաքի ոստիկանական և շտապ բուժօգնության ծառայության գործողությունների վերաբերյալ։ «Ոստիկանությունը մասնակցել է ամեն ինչին և օգնել այդ ավազակներին ու մարդասպաններին։ Այդ մասին է վկայում և այս փաստը, որին ես ականատես եմ եղել Լենինի հրապարակում։ Աչքերիս առաջ մայորը «շաբաշնիկներից» մեկին օձիքից բռնած տարավ։ Դա մարտի 2-ն էր։ Նա այս ավազակին բերեց տեղացի ոստիկանների մոտ և ասաց. «...Ես,- երրորդ անգամն եմ այդ սրիկային բռնում և երրորդ անգամ զինված: Ի՞նչ է դա նշանակում։ Զինվորականները նրանց բռնում էին, իսկ ոստիկանությունը` ազատ արձակում, ոստիկանությունը համագործակցում էր այդ «շաբաշնիկների» հետ»,-պատմել է ազգությամբ վրացի Կոնստանտին Պխակադձեն (ծնվ. 1957 թ.)։

Ականատես Մելքումյան Իրինան (ծնվ. 1960 թ.) վերհիշել է, որ ինքը անձամբ երեք անգամ զանգահարել է ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ 41-րդ թաղամասի վրա տեղի են ունեցել հարձակումներ և սպանություններ։ Վերջին անգամ նրան պատասխանել են «Դուք արդեն մեզ զզվեցրեցիք, այլևս մի զանգեք»։ Նրա հաջորդ հեռախոսազանգը ոստիկանություն մնացել է անպատասխան։

Ականատես Արսեն Առաքելյանը (ծնվ․ 1966 թ․) փետրվարի 29-ին Բաքվից վերադառնալուց հետո գտել է իր տունը ամբողջությամբ թալանված, իսկ մորը փողոցում ընկած` ծեծված․ «Մեքենաներ կանգնեցրի, բացատրեցի, աղաչեցի, բայց չօգնեցին։ Հետո ես վազեցի շտապօգնության մոտ, հեռու չէր: Այնտեղ մի կին էր նստած, և ես սկսեցի աղաչել նրան, որ օգնի։ Նա ասաց. «Զանգե՛ք ոստիկանություն»: Ես խնդրեցի, որ իրենք զանգեն, բայց ասացին, որ հեռախոսահամար չունեն: Դուրս եկա ու սկսեցի կանգնեցնել շտապօգնության մեքենաները։ Սակայն կրկին ոչ ոք չցանկացավ օգնել։ Հետո գնացի հրշեջ կայան՝ զանգելու։ Սակայն ինձ չթողեցին զանգել։ Ասեցին՝ զանգեք գազի գրասենյակից։ Այնտեղից երկու անգամ զանգահարեցի ոստիկանություն, պատասխանեցին՝ սպասեք։ Բայց ոչ մի օգնություն չեկավ...»։

Իրինա Վահրամովայի ամուսնու հայրը սպանվել է փետրվարի 29-ին իրենց տանը։ Նա վերհիշել է․ «Անընդհատ զանգում էինք ոստիկանություն ու շտապօգնություն, բայց ոչ ոք չեկավ և օգնություն ցույց չտվեց։ Շտապօգնությունում կա՛մ հեռախոսը կախում էին, կա՛մ մեղադրում էին ոստիկաններին՝ ասում էին՝ այնտեղ զանգե՛ք, կամ նույնիսկ ասում էին՝ ձեզ հենց այդպես էլ պետք է»։

Այսպիսով Սումգայիթյան ջարդերի ականատեսների վկայություններից պարզ է դառնում, որ Սումգայիթյան ջարդերին նախորդել են որոշակի նախապատրաստական աշխատանքներ, ջարդերի օրերին կիրառվել են հատուկ պայմանանշաններ և որ ջարդերի օրերին քաղաքի ոստիկանությունը և շտապ բուժօգնությունը ցուցաբերել են հանցավոր անգործություն, իսկ որոշ դեպքերում իրենց գործողություններով օժանդակել են ջարդարարներին։



Գայանե Հովհաննիսյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող

Օգտագործված գրականություն

1. Сумгаитская трагедия в свидетельствах очевидцев, Книга первая, отв. ред. Самвел Шахмурадян (Ереван: Армянский Фонд Культуры, 1989), 150.
2. Сумгаитская трагедия в свидетельствах очевидцев, Книга вторая (Ереван: Центр общественных связей и информации аппарата президента РА, 2015), 81.
3. “Сообщение”, Известия (Москва), 1 марта 1988, 2.

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am