27.04.2021
Բանախոս՝ Քրիստինե Նաջարյան, ՀՑԹԻ կրթական ծրագրերի բաժնի վարիչ
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունն առանձին անձերի պատմությունների միջոցով. Մուշեղիկ, Ավրորա
Դպրոց՝ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդու միջնակարգ դպրոց, 8-րդ դասարան
2021 թվականի ապրիլի 27-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի հերթական դասընթացը: ՀՑԹԻ կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանը երկու հայ երեխանների՝ Մուշեղիկի և Ավրորայի պատմությունների միջոցով ներկայացրեց հայ ժողովրդի մաքառումներն ու վերածննդի կամքը։
Դասընթացի ընթացքում ցուցադրվեց նաև Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) «Հոշոտված Հայաստան» (Հոգիների աճուրդ) համր ֆիլմը, որից հետո աշակերտները կիսվեցին կարծիքներով:
Աշակերտները դիտեցին նաև Ավրորային նվիրված տեսաձայնագրություններ, որտեղ ներկայացվում էր դեռատի աղջկա անմարդկային փորձություններով լի բռնագաղթի ճանապարհը, փախուստը Քեմալ էֆենդնու հարեմից:
Կրթական ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան այցելած դպրոցականները շրջեցին նաև թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան Հայոց ցեղասպանության պատմության այլ դրվագների: