27.05.2015
Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Կիպրոսի պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Կիպրոսից ժամանած պատվիրակությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում:
Կիպրոսի պաշտպանության նախարարը թանգարան կատարած շրջայցից հետո գրառում կատարեց Պատվավոր հյուրերի մատյանում: