Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ



ՀՑԹԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ





«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը 2019 թ․ օգոստոսի 20-25-ը մասնակցեց «Մշակութային տրավմա․ Հոլոքոստը և ցեղասպանություններն Արևելքում» ամառային դպրոցին։

Այն իրականացրեց Էգեյանի համալսարանի Սոցիոլոգիայի բաժինը՝ պրոֆեսոր Մանուսոս Մարանգուդակիսի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ։ Դասընթացը տեղի ունեցավ Սկալա Կալոնիում (Լեսբոս): Դասախոսեցին ոլորտի արհեստավարժ մասնագետներ ամերիկացի հայտնի սոցիոլոգ-տեսաբան, Եյլի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Ալեքսանդրը, Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանի պրոֆեսորներ Մարիա Կավալան, Թեոդոսիոս Կիրիակիդիսը, Թեոդորոս Չաջիպադելիսը, Սալոնիկի պոնտական համայնքի ներկայացուցիչ Անանիաս Ցիրամբիդեսը, Սալոնիկի հրեական համայնքի անդամ և Հոլոքոստի հիշատակի միջազգային միության հունական պատվիրակության անդամ Փոլ Իսահակ Հագուելը։ Հոլոքոստի վերապրող Վենիամին Ալբալասը մանրամասն ներկայացրեց իր պատմությունը՝ շեշտելով, որ ամեն անգամ պարտավորվածության զգացում է ունենում իրեն փրկած մարդկանց հանդեպ։

Կանադայի եզդիների ընկերակցության համահիմնադիր և նախագահ, «Եզրա» գործողության առաջնորդ Ջամիլե Նասոն ներկայացրեց եզդիների ցեղասպանության պատճառներն ու հետևանքները, իսկ Լեսբոսի եզդիական համայնքի փախստականների ներկայացուցիչ, վերապրող Նազդար Մարվանը (Շանգյալ, Իրաք) պատմեց 2014 թ․ Հյուսիսային Իրաքում իր և իր ընտանիքի հետ կատարված բռնությունների մասին։ Դասընթացի շրջանակներում այցելեցինք «Քարա Թեփե» («Սև բլուր») և «Մորիա» փախստականների ճամբարներ, հանդիպեցինք փախստականների ներկայացուցիչներին, զրուցեցինք վերապրողների հետ։

Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված նիստին բանախոսեց Նաամա Շիքը (Յադ Վաշեմ, Իսրայել)։ Վերջին՝ վեցերորդ օրը, Հունաստանի Հանրապետության Խորհրդարանի անդամ, Արդարադատության նախկին նախարար Խարալամբոս Աթանասիուն և Էգեյանի համալսարանի պրոֆեսոր Պանայոտիս Գրիգորիուն հանդես եկան ցեղասպանությունների ճանաչման և ընդդեմ ռասիզմի ու հակասեմականության օրինականացման վերաբերյալ դասախոսություններով։














ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am