27.09.2017
Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դանքընի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրերը այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրեց Մեծ եղեռնի պատմությունը՝ վավերական մանրամասներով։
Շրջայցից հետո պետնախարար Ալան Դանքընի գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: