27.09.2017
Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և ոլորտի մի խումբ պաշտոնատար անձանց հետ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամաշիր։ Պատվիրակությանն անմար կրակի մոտ ուղեկցեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը:
Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել սուրբ նահատակների հիշատակը, այնուհետև այցելել Հայոց ցեղասպանության թանգարան։
Ծանոթանալով Մեծ եռենի պատմությանը` Վերոնիկա Սկվորցովան թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել է հետյալ գրառումը. «Ցնցված եմ և հուսով եմ, որ մարդկությունն էլ երբեք չի կրկնի նման խելագարություն»: