Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հարգելի հայրենակիցներ,


president
Երեկ երեկոյան ժամը 9-ի կողմերը հրդեհի մասին ահազանգից հետո Ծիծեռնակաբերդի տարածք են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան մեկ տասնյակ մարտական հաշվարկներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են շուրջ 120 հրշեջներ՝ ղեկավարությամբ նախարար Ֆելիքս Ցոլակյանի։ Հրդեհի օջախը Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանից մոտ 150-200 մետր հեռավորության վրա էր, սակայն ուժեղ քամու պատճառով կրակը տարածվում էր արևմուտք, դեպի թանգարանի շենքը։ Մեր հաշվարկներով, այրվել է 1.5 – 2 հա խոտածածկ տարածք։ Ծիծեռնակաբերդում հրդեհներ են լինում գրեթե ամեն տարի։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ծիծեռնակաբերդ զբոսայգու և հուշահամալիրի սպասարկման աշխատակիցները, չնայած փոքրաթիվ լինելու հանգամանքի, ամեն տարի մեծ ծավալի աշխատանքներ են կատարում։ Այս տարի ևս ճանապարհների ու արահետների մերձակա տարածքներում առկա փարթամ խոտը հնձվել է ու տեղափոխվել։ Սակայն ոռոգման համակարգը հին է, իր ներկա վիճակով ի վիճակի չէ կատարելու իր վրա դրված գործառույթները։

Լուծումներից մեկը Ծիծեռնակաբերդը արդի պահանջներին համապատասխանեցնելն է, որպեսզի զբոսայգին իրոք դառնա կանաչ տարածք, կատարի «քաղաքի թոքերի» գործառույթը։ Ավանդաբար, ամեն տարվա գարնանից մինչև ուշ աշուն, հատկապես երեկոյան ժամերին, զբոսայգում իրենց հանգիստն են անցկացնում հարյուրավոր համաքաղաքացիներ։ Դեռևս անցյալ տարվա գարնանը ՀՑԹԻ-ին հանդես էր եկել Ծիծեռնակաբերդը «Հիշողության զբոսայգու» վերածելու առաջարկով, այս տարվա ձմռանը ՀՀ Նախագահը թարմացրեց տարիներ առաջ իր պատրաստած առաջարկը զբոսայգին «Հայ պարկի» վերածելու մասին։ Ներկայում կառավարական շրջանակներում քննարկումներ են գնում խնդրի կենսագործման ձևերի ու ճանապարհների ուղղությամբ և վստահ ենք, որ կգտնվեն ճիշտ լուծումներ։

Իսկ մինչ այդ, հարգելի հայրենակիցներ, պետք է այնպես անել, որպեսզի բացառվի հրդեհների ծագման հարցում մարդկային գործոնի դերը։ Եղեք ուշադիր, քանի որ զգալի չափով նաև ձեզնից է կախված Ծիծեռնակաբերդի զբոսայգու անվտանգությունը։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am