28.02.2014

Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցները փետրվարի 28-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Տարբեր երկրներից ժամանած հայազգի մարզիկների պատվիրակության ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հյուրերը ծաղիկներ դրեցին նաև Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Համահայկական ձմեռային առաջին խաղերն անց են կացվում Հայաստանում փետրվարի 24-ից մարտի 2-ը: Ձմեռային սպորտի մրցումներին մասնակցում ենաշխարհի 22 քաղաքների շուրջ 227 մարզիկներ: