Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴԻ (†) «ՄԱՀ ԱՆԱՊԱՏՈՒՄ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՀՑԹԻ-ՈՒՄ


28.04.2022


Ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի (Լեփսիուսհաուզ - Lepsiushaus Potsdam) գիտական տնօրեն, Դր․ Ռոլֆ Հոսֆելդի (1948-2021) «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը, որի հայերեն թարգմանությունն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Պոտսդամում Լեփսիուսի տուն-արխիվի աջակցությամբ։

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, ով կարևորեց Ռոլֆ Հոսֆելդի ավանդը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում, արժևորեց գրքի հայերեն թարգմանությունը: Հարություն Մարությանն անդրադարձավ Դր. Հոսֆելդի՝ դեպքերն ու իրադարձությունները ներկայացնելու դիպուկ ու ճշգրիտ բառաֆոնդին, որը լուրջ կշիռ է հաղորդում նրա աշխատությանը:

Այնուհետև ներկաներին ողջույնի խոսքեր հղեցին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բաժնի ղեկավար Դր. Լարս Հենզելը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

Պոտսդամում Լեփսիուսի տուն-արխիվի տնօրեն Դր. Ռոյ Քնոքեն և ՀՑԹԻ նախկին աշխատակից, այժմ Լեփսիուսի տուն-արխիվի գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Մարտիրոսյանն իրենց ելույթներում անդրադարձան Ռոլֆ Հոսֆելդ գիտնականին, ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ դասախոսությունները, գիտական հրապարակումները, ելույթները մեծ ավանդ են ունեցել Գերմանիայում Հայոց ցեղասպանության թեմայի առավել ընդգրկուն և հանգամանալից ներկայացման համար։ Նրա «Նեմեսիս գործողությունը. Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը» (2005 թ․) և «Մահն անապատում. Հայոց ցեղասպանությունը» (2015 թ․) մենագրություններն իրենց հերթին մեծ արձագանք են գտել գերմանական գիտական ու հասարակական շրջանակներում։

Քննարկման ընթացքում հնչեցին շնորհավորական խոսքեր, կարևորվեցին նման նախաձեռնությունների շարունակականությունը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ մասնավորապես ցեղասպանության դասավանդման կրթական ծրագրերի և Գերմանիայում ժամանակավոր ցուցադրությունների ներկայացման շրջանակներում:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am