Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄՈՒՇԻ ԳՅՈՒՂԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՈՂՋԱԿԻԶՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԱՃՅՈՒՆՆԵՐԸ

28.06.2019


Լուսանկարում թուրք զինվորների կողմից սպանված հայերի գանգերն ու ոսկորներն են: Լուսանկարն արվել է Մուշի շրջանի Ախջան գյուղի տներից մեկի ավերակներում, որտեղ հավաքել ու ողջակիզել են գյուղի հարյուրավոր տղամարդկանց, կանանց և երեխաների:



Մեծ եղեռնի տարիներին թուրք ջարդարարները դիմում էին տարբեր միջոցների՝ հայերի զանգվածային կոտորածներն առավել արագ ու արդյունավետ իրականացնելու համար: Հաճախ թուրքերը փակում էին տան բոլոր դռներն ու պատուհանները և երդիկից իրենց զոհերին գցում էին ներքև, մինչև տունն ամբողջությամբ կլցվեր, այնուհետև նրանց վրա նավթ էին լցնում ու վառում: Հազարավոր մարդիկ այսպես նահատակվեցին:

Այս լուսանկարն արվել է Ֆրենկ Դանիելյանի կողմից. նա 1915-1917 թվականներին Կովկասում ծառայել է ամերիկահայ կամավորների 4-րդ հայկական գնդում և հնարավորություն է ունեցել Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում լուսանկարներ անելու: Դրանք վկայում են թուրքերի ու քրդերի կողմից հայերի նկատմամբ կիրառված սարսափելի դաժանությունների մասին:

Ֆրենկ Դանիելյանի կողմից արված լուսանկարների մի մասը հրապարակվել է ամերիկյան մամուլում: Առաջին անգամ այն տպագրվել է «Leslie's Illustrated» պարբերականի 1917 թ. հունիսի 28-ի համարում:

«Ով էլ որ այժմ անցնում է ամայացած Հայաստանով, չի կարող չցնցվել. այնքան արտառոց բաներ են պատմում ավերակներն ու մահվան անվերջանալի հեռաստանները... Չկա մի անդունդ, մի կիրճ, որ գերեզման չլիներ բաց երկնքի տակ, որի խորքում սպիտակին չտային կմախքների բաց կույտերը, քանի որ գրեթե ոչ մի տեղում մարդախողխող ոճրագործները ո՛չ ժամանակ ունեին, ո՛չ էլ նեղություն էին քաշում իրենց զոհերին թաղելու համար»:

Անրի Բարբի
ֆրանսիացի լրագրող


Լուսանկարի աղբյուրը` «Leslie's Illustrated», հունիսի 28, 1917 թ.



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am