Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան և նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին ուղեկցեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունն ու խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Նախարար Աբելան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Մալթայից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ ցուցադրությանը: