28.10.2021
Բանախոսներ՝
Էդիտա Գզոյան, ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն
Գոհար Խանումյան, ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ
Թեմաներ՝
Ցեղասպանությունը որպես համաշխարհային երևույթ. Հայոց ցեղասպանության առանձնահատկությունները
Հայկական «Նեմեսիսը» գործողության մեջ
Դպրոց՝ Երևանի թիվ 134 հիմնական դպրոց
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մշակած դպրոցականների համար նախատեսված կրթական ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 28-ին Երևանի թիվ 134 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները հյուրընկալվել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Էդիտա Գզոյանը աշակերտներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության որոշ դրվագներ՝ կապված պատճառների, առանձնահատկությունների և ունեցած հետևանքների հետ` շեշտադրելով միջազգային քրեական իրավունքի զարգացման մեջ Հայոց ցեղասպանության դերը և ազդեցությունը:
Գոհար Խանումյանն անդրադարձավ 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում կայացված խիստ գաղտնի որոշմանը, որով նախատեսվում էր մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին: Այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որն ավելի հայտնի է «Նեմեսիս» ծածկանունով:
Դասախոսություններն ավարտվեցին հարց ու պատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին նաև թանգարանի ցուցասրահներով, ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: