28.10.2015
Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում գործող Մերձավոր Արևելքի հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսավոր ճաշկերույթ՝ նվիրված Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կոմիտեի հարյուրամյակին:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր այս մարդասիրական կազմակերպության առաքելության մասին:
Մերձավոր Արևելքի հիմնադրամի գործադիր տնօրեն Շանթ Մարդիրոսյանը ներկայացրեց մինչ օրս գործող կազմակերպության իրականացվող և իրագործված ծրագրերը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նույնպես ներկա գտնվեց այս իրադարձությանը:
Երեկոյին ներկա էին նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, ԱՄՆ նախագահներ Վուդրո Վիլսոնի և Հուվերի, դեսպան Հենրի Մորգենթաուի և մերձավորարևելյան նպաստամատույցի աշխատակիցների ժառանգներ:
Հայոց ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի ջանքերով և ամերիկյան կառավարության ու ժողովրդի գործադրած մարդասիրական ջանքերի շնորհիվ վերահաս ոչնչացումից փրկվեցին հարյուր հազարավոր հայեր, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքի կարիքավոր մյուս ժողովուրդների հազարավոր ներկայացուցիչներ: Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի գործունեությունը փառավոր էջ է գրել մարդկության հումանիտար պատմության մեջ:
Ավելի մանրամասն ՄԱՆ-ի գործունեության մասին՝ այստեղ՝
http://genocide-museum.am/arm/online_exhibition_10.php