28.11.2018
ՍԾՏՀ ԽՎ լիագումար նստաշրջանի մասնակիցները նոյեմբերի 28-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հյուրերին դիմավորեցին ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը և փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը, վերջիններս ներկայացրեցին հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Հյուրերը ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցեղասպանությունը հավաստող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Կոլոմեյցևը նշել է. «Որպեսզի ցեղասպանությունները չկրկնվեն, անհրաժեշտ է, որ երկրում խաղաղություն լինի։ Կարծում եմ՝ մարդիկ ավելի շատ պետք է մտածեն ապագայի մասին, քան ներկայի, իհարկե՝ չմոռանալով անցյալը։ Ով մոռանում է անցյալն՝ ապագա չունի»: