Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍԵՈՒԼԻ 2019 Թ. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

28.11.2019


2019 թ. նոյեմբերի 18-22-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը մասնակցեց Կորեայի ժողովրդավարական հիմնադրամի (Korea Democracy Foundation) կազմակերպած «Սեուլի 2019 թ. ժողովրդավարության ֆորումին» (2019 Seoul Democracy Forum), ուր հանդես եկավ «Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը որպես քաղաքացիական կրթության գործիք» զեկուցմամբ։

Կորեայի ժողովրդավարական հիմնադրամը ձևավորվել է նպաստելու համար ժողովրդավարությանը՝ կյանքի կոչելով զանազան ծրագրեր, ուղղված ժողովրդավարական շարժման հիշողության պահպանմանը, այդ թվում հուշային կառույցների միջոցով։ Հիմնադրամի առաջնահերթ խնդիրներից է Ժողովրդավարության և մարդու իրավունքների հուշասրահի հիմնադրումն ու գործունեության ծավալումը։ Հիմնադրամը նաև հավաքում, թվանշայնացնում, հետազոտում է ժողովրդավարական շարժման պատմությանն առնչվող նյութերը, իրերը, կազմակերպում է հրատարակություններ։ Այդ իսկ նպատակով ԿԺՀ-ն նաև խնդիր է դնում ծանոթանալու հուշային թանգարանների, համալիրների միջազգային փորձագիտական հանրության դրական և բացասական փորձառությանը։ Այս կերպ հնարավորություն է ընձեռվում Կորեայի հանրապետության քաղաքացիական հասարակությանը սովորել, դասեր քաղել ոլորտի փորձագետների ելույթներից։ Եվ քանի որ խիստ կարևորվում է ապագա սերունդներին պատմության ուսուցանումը, մարդու իրավունքների ոտնահարումների կոնկրետ դրսևորումների իմացությունը դիտվում է որպես անհրաժեշտություն։ Մասնավորապես, 2019 թ. ֆորումին ներկա էին և զեկուցումներով հանդես եկան փորձագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կամբոջայից և Տայվանից, քննարկողների մեջ էին կորեացի պրոֆեսորներ և փորձագետներ։

Հարություն Մարությանն իր զեկուցման մեջ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը և անցած կեսդարյա ընթացքը ներկայացրեց ոչ միայն որպես հիշողության պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման գործառույթի իրականացում, այլ նաև որպես սերունդների քաղաքացիական կրթության, հիմնարար քաղաքացիական արժեքների փոխանցում։ Մասնավորապես, հուշահամալիրի կառուցման պատմությունն ինքնին մարդու/ազգի իրավունքների ոտնահարման դեմ մղված պայքարի օրինակ է, խորհրդային կարգերի պայմաններում քաղաքացիական անհնազանդության, քաղաքացիական խիզախության, պահվածքի արդյունք։ Այսինքն՝ հուշահամալիրի պատմության ներկայացման միջոցով մատուցվում են ամբողջատիրական համակարգերի էությունը ու դրանց դեմ պայքարի անհրաժեշտությունը, արժևորում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համար պայքարի կարևորությունը, յուրաքանչյուր քաղաքացու դերը որպես առողջ հասարակություն կառուցելու կարևոր մասնիկ: Զեկուցման մեջ անդրադարձ կատարվեց հայրենասիրության թեմային՝ որպես ժողովրդավարության համար մղվող պայքարին ուղեկցող երևույթ, հուշահամալիրի տարածքում անցյալի և ներկայի կապը մատնանշող ևս երեք տարրերին՝ Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակի) և Բաքվի 1988-1990 ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքարերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վկայություն հանդիսացող հուշային պարկին, հայ-ադրբեջանական սահմանային մարտերում զոհված ազատամարտիկների գերեզմաններին։ Ներկայացվեց, թե ինչպես Ղարաբաղյան շարժման տարիներին Ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղ գտած ապրիլքսանչորսյան ամենամյա երթերը վեր էին ածվել քաղաքացիական անհնազանդության դրսևորումների։ Թանգարանային ցուցադրությունից առանձնացվեցին կանանց և երեխաների դեմ Ցեղասպանության տարիներին տեղ գտած բռնություններին նվիրված թեմաները, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ոտնահարումների դրսևորումներ։

Ֆորումի ժամանակ հնչած ելույթները և քննարկումները արդեն լույս են տեսել առանձին ժողովածուով (կորեերեն ու անգլերեն), տեսանկարահանվել են և ժամանակի ընթացքում կդրվեն համացանցում։











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am