Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ-ՈՒՄ ՄԵՆԿԱՐԿՎԵՑ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ



Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր գործունեության ընթացքում առաջին անգամ կազմակերպել է Հոլոքոստի հիշողության շաբաթ՝ նվիրված Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին:

Այսօր ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ առաջին հանդիպումը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը.

«Հունվարի 24-ին մենք Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ներկա գտնվեցինք կազմակերպված միջոցառմանը, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք Հոլոքոստի զոհ դարձած հրեաների հիշատակին: Առաջիկայում կփորձենք այս հիշողության օրերն ու շաբաթներն ուղեկցել նաև ժամանակավոր ցուցադրություններով»:

Հարություն Մարությանը ներկաների համար ընթերցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքն ուղղված հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին:

«Մեզ՝ հայերիս և հրեաների վրա պատմական առաքելություն և պատասխանատվություն է դրված. հավերժացնել մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործությունների՝ Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի զոհերի հիշատակը և մարդկության մեջ մշտապես վառ պահել հիշողությունն այդ մասին՝ որպես դաս, որպես հիշեցում, որպես կանխարգելում։

Մեր հիշողությունից չպետք է անհետանա ոչ Աուշվից-Բիրկենաուի ողբերգությունը, ոչ էլ այն ազատագրողների հերոսությունը։

Ողջունում եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այս նախաձեռնությունը և հաջողություն մաղթում «Հոլոքոստի հիշողության շաբաթվա» անցկացմանը», - ասված էր նախագահի ուղերձում։


Այնուհետև ելույթ ունեցան ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկն. Սուրեն Մանուկյանը «Հոլոքոստի հիշատակի օրվա խորհուրդը», Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելերը «Աուշվիցյան տպավորություններ. 2020 թ. հունվարի 27-ին Աուշվիցում կայացած միջոցառումների ներկայացում» և պատմ. գիտ. դոկտ. Հարություն Մարությանը «Հայոց ցեղասպանության և Հրեից հոլոքոստի հիշողության կառուցվածքային առանձնահատկությունները» թեմաներով:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Պավել Չեպլակը, ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը (նստավայրը Ավստրիա), ինչպես նաև հետազոտողներ, լրագրողներ, ուսանողներ:

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 11-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում: Ելույթ կունենա ԵՊՀ պատմության ֆակուլտետ, հայոց պատմության ամբիոն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին «Հրեաների զանգվածային բնաջնջման նախապատրաստումն ու իրականացումը հիտլերյան վարչակարգի կողմից» թեմայով:






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am