29.04.2014
Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսին ու նրա ուղեկիցներ իրավաբանական գիտությունների դոկտոր Անտի Հայկինհայմոյին և ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ Տիմո Կիտևեյնեին ապրիլի 29-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Միտրոպոլիտ Ամբրոսիոսին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև, Հելսինկիի միտրոպոլիտը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ֆինլանդիայից ժամանած պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեցին թանգարանի նորակառույց մասնաշենք, որտեղ ծանոթացան օրերս բացված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: