29.04.2017
Այսօր Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նորին մեծությունը ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։
Տիկին Դինա Մայրեդն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, շրջեց սրահներում, ծանոթացավ հարյուրամյա պատմության ողբերգական դրվագներին և վավերական մանրամասներին։
Հորդանանի արքայադուստրը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի Հուշամատյանում։
Նորին մեծությունը Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում արծաթափայլ եղևնի տնկեց։
Հրաժեշտից առաջ ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը տիկին Դինա Մայրեդին նվիրեց թանգարան֊ինստիտուտի հրատարակություններից։