Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Բեատրիս Ռոհներ - 145
Հայոց ցեղասպանության շվեյցարացի միսիոներուհին, Հայոց ցեղասպանության ականտեսն ու որբերի խնամակալը




«Դա ընդամենը մի հրաման էր, մի կարճ նախադասություն, որը գրեթե հազար հայ երեխաների համար մահ էր նշանակում: Վերջին բանը, որ տեսա, դա այդ որբերի համար նախատեսված հատուկ գնացքն էր կայարանում: Այնուհետև խավարի վարագույրն իջավ երեխաների ու ինձ վրա նույնպես»:



Օսմանյան կայսրությունում 18 տարի շարունակ իր հայանպաստ գործունեության ժամանակ Ռոհները միշտ վտանգ է զգացել, որ թուրքական կառավարությունն իրեն կարգելի օգնություն ցուցաբերել: Նա միշտ նախընտրել է գործել որպես գերմանական կազմակերպության կողմից այդտեղ ուղարկված միսիոներ. հանուն հայ երեխաների ու իր նախաձեռնած գործի «համագործակցել է կառավարության» հետ: Բեատրիս Ռոհների հաշվետվությունները, նամակները, որոնք նա պարբերաբար ներկայացրել է իր ղեկավարությանը, այժմ պահվում են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և ամերիկյան կոմիտեի արտաքին առաքելությունների արխիվներում և կարևոր փաստաթուղթ են Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության համար:

Բեատրիս Ռոհները ծնվել է Շվեյցարիայի Բազել քաղաքում 1876 թ.: Ավագ դպրոցն ավարտելուց հետո երկու տարի ուսուցիչների վերապատրաստման քոլեջում է սովորել, ապա Փարիզում ուսուցչությամբ զբաղվել, հետո` իր գործունեությունը շարունակել է Կ. Պոլսում: Նա, ծանոթանալով «Արևելքում քրիստոնեական բարեգործության գերմանական օգնության միության» (Deutscher Hülfsbund für Christliches Liebeswerk im Orient) աշխատակիցների հետ, 1899 թ. սկսել է դասավանդել Կ. Պոլսի Բեբեքի մանկատանը:

1900 թ. նոյեմբերին նշված կազմակերպության կողմից աշխատանքի է անցել Մարաշի՝ հայ աղջիկների «Բեթել» որբանոցում: Ռոհները վարում էր նաև որբանոցի գրագրությունը, իրականացնում աղջիկների կրթությունն ու կիրակնօրյա դպրոցի ընդհանուր ղեկավարումը: Ռոհների ու որբանոցի աշխատակիցների ջանքերով դասերին կից գործել են նաև կարի, մանածագործության և այլ արհեստների վարպետության դասընթացներ:

Մարաշի որբանոցում մեծ նվիրումով են աշխատել նաև Ռոհների մայրն ու քույրը՝ Մարիա և Աննի Ռոհներները, ովքեր այդտեղ էլ կնքել են իրենց մահկանացուն:

1915 թ. գարնանից թուրքական իշխանությունների կողմից իրականացվող հայկական տեղահանություններն ու բռնություններն անհանգստացնում էին տեղի օտարերկրյա դիվանագետներին ու միսիոներական կազմակերպություններին: 1915 թ. նոյեմբերին «Hülfsbund»-ի ղեկավար Ֆ. Շուխարդը, ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուն և Ուիլյամ Փիթը, ով Օտարերկրյա առաքելությունների հանձնակատարների ամերիկյան վարչության (ABCFM) գանձապահն էր Թուրքիայում, որոշել են համագործակցել ու միասին իրականացնել հայերին օգնելու իրենց գործը՝ կենտրոնատեղին դարձնելով Հալեպը: Տեղում հարցերը կարգավորելու և աշխատանքները ղեկավարելու համար կազմակերպությունը պատասխանատու է նշանակել Ռոհներին՝ հաշվի առնելով նրա՝ տարբեր լեզուների տիրապետումը, չեզոք պետության քաղաքացի լինելը, ինչպես նաև՝ փորձառությունն ու մարդկային որակները:



***
Ռոհների Մամուրեի վրանաքաղաք կատարած այցի հաշվետվությունից. «Հազարավոր ցածրիկ վրաններ՝ պատրաստված բարակ կտորից, անհամար մարդիկ` տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի: Նրանք մեզ են նայում մերթ՝ ապշած, մերթ՝ անտարբեր և լրիվ հուսահատ հայացքներով: Սովալլուկ ու թշվառ երեխաներ ու կանայք մեզ կրնկակոխ հետևում են: «Խանու՜մ, հա՜ց», «Խանու՜մ, ես սոված եմ, երեկ ու այսօր ոչինչ չենք կերել»: Բավական է միայն նայել այդ թշվառ, գունատ ու ապշած դեմքերին, որպեսզի արդարացնես նրանց աղերսները: Մեզ հաջողվեց այստեղ բերել մոտ 1000 հաց ... սակայն հացը չի բավականացնում, իսկ հացի ևս մի մասնաբաժին հնարավոր չի հայթայթել»:
26 նոյեմբեր, 1915 թ.

1915 թ. դեկտեմբերի վերջին Ռոհները բուժքույր Պաուլա Շեֆերի հետ ժամանում է Հալեպ և Ջեմալ փաշայի հետ ունեցած հանդիպումներից հետո որոշում է կայացնում տեղում որբախնամ գործունեություն ծավալել, քանի որ նրանց արգելվում է դեպի հարավ տեղակայված գաղթականների կարիքներով զբաղվել: Ռոհները կարողանում է կիսավեր շինությունը, ուր որբ երեխաներն էին տեղակայված, կարգի բերել ու ախտահանել:



Ռոհների հաշվետվությունից.

« ...տունը, որտեղ ապաստանել են երեխաները, (այս պահին նրանց թիվը 311 է) գտնվում է Հալեպ քաղաքի կենտրոնում: Երեխաների 50 տոկոսը մահացել է, կենդանի մնացածներն էլ ողբալի վիճակում են: Տունն ամբողջությամբ վարակված է, աղտոտված, մի մասն էլ՝ ավերված ... երեխաներին փրկելու համար մենք պետք է անհապաղ գործի անցնեք: Մեկ-երկու շաբաթից ես սպասում եմ Պաուլային՝ մի քանի աղջիկների հետ, իսկ մինչ այդ կփորձեմ տեղի պաշտոնյաների հետ համագործակցել՝ վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար: Այժմ Բաբը և դրանից հարավ-արևելք ընկած տարածքները նոր եկած գաղթականների համար կենտրոնատեղի են: Այնտեղ նրանք համաճարակից ու սովից մահանում են հազարներով, ամբողջ օրը մարդկանց են թաղում...»:
29 դեկտեմբեր, 1915թ. Հալեպ

Որբանոցը սկսում է աշխատել 250 երեխաներով, շուտով երեխաների թիվը հասնում է 850-ի: Հետագայում նա որբերին տեղափոխում է ավելի բարեկարգ շենք, ուր կարի սենյակ է բացում: Ռոհներին հաջողվում է Հալեպում չորրորդ բանակի կարիքները հոգալու համար հագուստի ու սպիտակեղենի արտադրամաս բացել, որտեղ աշխատելու դիմաց աշխատողները փոքր-ինչ սնունդ էին ստանում: Այդ կերպ աքսորից զերծ են մնացել 6500 կին, 3000 աղջիկ և 650 տղամարդ:

Ունենալով Գերմանիայի հյուպատոս Վ. Ռյոսլերի ու ԱՄՆ-ի հյուպատոս Ջ. Ջեքսոնի աջակցությունը՝ Ռոհներն ավելի վստահ է գործել: Նա համագործակցել է նաև հայ բողոքական քահանա Հովհաննես Էսքիջյանի հետ, ով դեռևս 1915 թ. ամռանը աքսորյալներին օգնելու մի մեծ ընդհատակյա ցանց էր հիմնել և մեծ նպաստ բերել հայ գաղթականների օգնության գործին: Էսքիջյանը մահանում է տիֆից 1916 թ. մարտի 25-ին՝ թողնելով իր որբանոցի 250 երեխաների խնամքը Ռոհների թիմին: 1916 թ. օգոստոսին Ռոհների խնամքի տակ կար արդեն 720 որբ:

Բեատրիս Ռոհները ստանձնել է Թադեոս Շետիկյանի, Միհրան Աճեմյանի և Արմենակ Պապիկյանի կողմից հավաքված մոտ 600 հայ որբերի ֆինանսավորումը, նա կարողացել է Կիլիկիայի Սահակ Բ կաթողիկոսի, Հալեպի Առաջնորդական փոխանորդ Հարություն քահանա Եսայանի միջնորդությամբ և Հալեպի կուսակալ Ջելալ բեյի օգնությամբ Հալեպում որբեր հավաքելու և շուրջ 6 ամիս խնամելու թույլտվություն ստանալ:

Հատված 1916 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հալեպում կատարված աշխատանքային հաշվետվությունից.

«Մինչև մարտի վերջ իմ աշխատանքը սահմանափակվում էր միայն ինձ հատկացված 350 որբերի հոգածությամբ, և ես անհատապես օգնում էի ինձ հանդիպած կարիքավորներին: Բայց մարտի վերջին, երբ մահացավ Հովհաննես Էսքիջյան Պատվելին, նրա խնդրանքով ես ստանձնեցի որբանոցի, ինչպես նաև կարիքավորների վիճակի բարելավման խնդիրները: ... Ինչպես երևում է ապրիլ ու մայիս ամսվա իմ հաշվետվություններից, ես հնարավորություն ունեցա դրամական միջոցները տեղաբաշխել տարբեր ուղղություններով: Ես փոստով կարողանում էի ուղարկել միայն փոքր չափի գումարներ, սակայն առևտրականները, բեռնափոխադրում կատարող մարդիկ և որոշ համարձակ հայ երիտասարդներ, ում հաջողվում էր Հալեպից Դեր Զոր ճամփորդել, մեծ չափի գումարներ էին փոխանցում»:

Իրավիճակն աստիճանաբար վատթարանում էր, ֆինանսական միջոցները չէին բավարարում պարբերաբար ավելացող գաղթականների ու որբերի կարիքները հոգալու համար: Շուտով նահանգապետը Ռոհներին տեղեկացնում է, որ Հալեպի որբանոցների վերահսկողությունն անցնում է կառավարությանը և վերջինիս հրամանով որբերը պետք է տեղափոխվեն Կոնիա, Էսկիշեհիր, Կ. Պոլիս: Փետրվարին Ջեմալ փաշայի հրամանով Ռոհների որբանոցը փակվում է, և որբանոցի 70 հայ երեխաներ տեղափոխվում են Անթուրայի թուրքական որբանոց: 1917 թ. մարտի 5-ի մեկ այլ հրամանով նույն բախտին են արժանանում նաև Հալեպի բոլոր որբանոցների շուրջ 1000 հայ որբեր: Վերջիններս պետք է տեղաբաշխվեին Կոնիայի, Իզմիթի, Ադաբազարի թուրքական որբանոցներում:

Ռոհների համար սա շատ ծանր հարված էր. նա անձամբ պետք է ուղեկցեր իր որբերին Հալեպի երկաթգծի կայարան: Այդ մասին Ռոհները 16 տարի անց հիշում է. «Դա ընդամենը մի հրաման էր, մի կարճ նախադասություն, որը գրեթե հազար հայ երեխաների համար մահ էր նշանակում: Վերջին բանը, որ տեսա, դա այդ որբերի համար նախատեսված հատուկ գնացքն էր կայարանում: Այնուհետև խավարի վարագույրն իջավ երեխաների ու ինձ վրա նույնպես»:

Ռոհները կատարեց հրամանը, բայց կայարանից վերադարձավ մտովի խաթարված, հոգեկան խոր ապրումներով: Չկարողանալով համակերպվել իրականությանը՝ նա Յ. Կյունցլերի ուղեկցությամբ մեկնում է Մարաշ, հետո տեղափոխվում Կ. Պոլիս, ապա՝ Գերմանիա:

Ռոհներից երկար ժամանակ է պահանջվել հոգեկան հանգիստը վերականգնելու համար: Նրան միշտ տանջել է այն փաստը, որ որբանոցի երեխաներին մահվան ճիրաններից ազատելու համար ոչինչ չի կարողացել անել: 1926 թ. Ռոհներին է այցելել Հեդվիգ Բյուլը, ով նրա հետ աշխատել էր Մարաշում: Հ. Բյուլը հայտնել է, որ Հալեպում Ռոհների օգնական Սիսակ Մանուկյանը որոնել է իրենց որբանոցի երեխաներին և պարզել է, որ նրանցից ոչ մեկը չի մահացել և թուրքերի մոտ չի մնացել: Ինը տարի Ռոհները սպասել էր այդ լուրին:

Բ. Ռոհներն աստիճանաբար սկսել է կյանքի վերադառնալ, աշխատել է որպես «ազատ միսիոներ» Գերմանիայի Վյուսթենռոթ (Բադեն-Վյուրթենբերգ) քաղաքում: 1928-29 թթ. ճամփորդել է դեպի Մարաշ, Այնթափ և Սիրիա: 1932 թվականից սկսած՝ որպես «Գերմանացի կանանց առաքելության աղոթքի միության» աշխատակից, գրի է առել իր հուշերն ու տպավորությունները: Ռոհներն իր մահկանացուն կնքել է 1947 թ. փետրվարի 9-ին, Վյուսթենռոթի «Բեթանիեն» ծերանոցում: 2014 թ. Իտալիայի Միլան քաղաքի «Արդարների պուրակում» ի հիշատակ Ռոհների հուշաքար է դրվել ու նրա անունով ծառ է տնկվել:



* Լուսանկարները վերցված են գերմանական “Sonnen-Aufgang” թերթից: Պարբերականը եղել է «Արևելքում քրիստոնեական բարեգործության գերմանական օգնության միության» (Deutscher Hülfsbund für Christliches Liebeswerk im Orient) պաշտոնաթերթը, հրատարակվել է Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում:



Նարինե Մարգարյան
ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.









Միսիոներուհիներ Բեաթրիս Ռոհները, Հեդվիգ Բյուլը՝ Կիլիկիա մեկնող նավի տախտակամածի վրա (լուսանկարիչ՝ Բոդիլ Բյորն) 1900 թ.
ՀՑԹԻ-ի հավաքածու






Կ. Պոլսի Բեբեքի գերմանական որբանոցը, ուր աշխատել է Բ. Ռոհները, 1899 թ.





«Բեթել» որբանոցի աղջիկները. աշխատանքային ժամ, 1901 թ.





Մարաշի գերմանական կազմակերպության աշխատակիցները (ներքևի շարքում աջից՝ Բ. Ռոհներ և Պաուլա Շեֆեր), 1904 թ.




Բեատրիս Ռոհների հուշաքարը «Արդարների պուրակում»՝ հետևյալ գրությամբ. «Բեատրիս Ռոհներ. շվեյցարացի ուսուցչուհի, ով իր կյանքը վտանգի է ենթարկել Թուրքիայում 1915-16 թվականներին ցեղասպանությունը վերապրած հայ որբերին փրկելու համար»:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am