29.09.2017
Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Բարտոշ Չիխոցկին և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Լեհաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Լեհական պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Մեծ եղեռնի պատմության հետ:
Թանգարանում կատարած շրջայցից հետո փոխնախարար Բարտոշ Չիխոցկին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: