Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 50


29.11.2017


50 տարի առաջ այս օրը՝ 1967 թվականի նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Հայոց ցեղասպանության հուշահամալիրն արդարացիորեն համարվում է գլխավորն ու ամենատպավորիչը բազմաթիվ այլ համանման հուշարձանների շարքում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հայ ազգին միավորող եզակի հուշարձան է:

Առաջին անգամ Խորհրդային Հայաստանում պարտադրված երկարատև լռությունից հետո պետական մակարդակով ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոգեկոչվել է 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին: Ոգեկոչման միջոցառումների և հուշահամալիրի կառուցման գլխավոր նախաձեռնողներից էր ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը (1908-1980): Դառնալով ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (1960թ.)՝ հայրենասեր պետական գործիչը, ոչ միայն տնտեսական բարձր ցուցանիշներ է ապահովում, այլև կուսակցական գաղափարաքաղաքական շղթաները զանց առնելով, սկսում է իր ժամանակի համար անհնարին թվացող համազգային ծրագրերի իրագործումը՝ Սփյուռքի հետ կապերի ամրագրում, Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպում, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցում և այն:

Դեռևս 1964թ. նա հանդիպումներ և քննարկումներ ունեցավ ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյաների՝ հայատյաց Մ. Սուսլովի, Ա. Գրոմիկոյի, Ն. Պոտգորնու, նաև Ն. Խրուշչովի, Լ. Բրեժնևի հետ՝ փորձելով նրանցից անձամբ ստանալ իր ծրագրերի իրագործման թույլտվությունը:

1964թ. դեկտեմբերի 13-ին Յա. Զարոբյանը ԽՄԿԿ Կենտկոմին ուղարկած «1915 թվականին հայերի զանգվածային բնաջնջման 50-ամյակի հետ կապված միջոցառումների մասին» նամակում նշում է, որ հայերի զանգվածային կոտորածը, տեղահանությունը «Թուրքիայի կառավարող հանցախմբի կողմից խոշոր մաշտաբներով ցեղասպանության մարդատյաց քաղաքականության իրականացնումն էր»:

Գիտակցելով ԽՍՀՄ բարիդրացիական հարաբերությունները Թուրքիայի հետ՝ Յա. Զարոբյանը ձևափոխում է հուշամալիրի անվանումը, այն ներկայացնելով Առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ նահատակներին նվիրված կոթող (այդ կերպ դյուրացվեց Մոսկվայի՝ հուշահամալիրի կառուցման համար տրվող թույլտվությունը): Մինչդեռ 1965 թ. մարտի 16-ի ՀԽՍՀ Նախարարների խորհրդի կարգադրության մեջ հուշարձանը կոչվում է «1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթող»:

1966 թ. փետրվարի 5-ին Զարոբյանը ազատվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Յա. Զարոբյանի կողմից իրականացվող համահայկական միջոցառումները մեծապես խթանեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի ծավալմանը:

1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Հիմք ընդունելով 1965 թ. մարտի 16-ի ՀԽՍՀ Նախարարների խորհրդի կարգադրությունը՝ թերթերում հրապարակվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման հանրապետական մրցույթի ծրագիրն ու պայմանները: Հուշարձանը պետք է ոգեկոչեր Ցեղասպանության զոհերի հիշատակը և միևնույն ժամանակ խորհրդանշեր հայ ժողովրդի վերածնունդը, նրա ներկան և պայծառ ապագան. սա մրցույթի գլխավոր պահանջն էր:

Մրցույթին ներկայացվեց 78 նախագիծ: 12 հոգուց բաղկացած հեղինակավոր հանձնաժողովը (նախագահ՝ Գ. Աղաբաբյան) ընտրեց «ՀԽՍՀ դրոշ» ծածկապատկերով նախագիծը (ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան): Հուշարձանի շինարարության համար հատկացվեց 776.800 ռուբլի, իսկ կապալառու կազմակեպություն ընտրվեց «Երքիմշին» տրեստը (կառավարիչ՝ Պետրոս Թումանյան, շինվարչության պետ Արշավիր Մինասյան, տեղամասի պետ Արտյուշա Օրդուխանյան):

Ճարտարապետների կողմից ընտրվեց հուշարձանի կառուցման եռատարր հորինվածքի սկզբունքը: Դրա համաձայն՝ դեպի հավերժության կրակը խոնարհված 12 բազալտե սրբատաշ մույթերը, կազմելով կոնաձև բաց ծավալով կառույց, խորհրդանշում են Մեծ եղեռնի զոհերի դամբարանը: Դեպի երկինք խոյացող հուշասյունը՝ հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Կառույցն ամբողջացնում է հուշապատը, որի հակառակ կողմում 1996 թվականից ամփոփված են Հայոց ցեղասպանության դեմ բողոքի ձայն բարձրարցրած հասարակական-քաղաքական գործիչների և մտավորականների շիրիմներից բերված հողով սափորները: Հուշապատի վրա 2002թ. փորագրվեցին Օսմանյան կայսրության հայաբնակ առավել խոշոր բնակավայրերի անվանումները:

Հուշարձանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին, բայց ոչ ամբողջական ավարտուն տեսքով՝ առանց թեք մույթերն ավարտող գլխադիրների և առանց երկարաձիգ հուշապատի: Հուշարձանի անավարտ հատվածների շինարարական աշխատանքները շարունակվեցին մինչև 1968 թվականի աշուն: Այդ ընթացքում կյանքի կոչվեց 110 գծամետր երկարությամբ հուշապատը, ավարտվեցին հարակից տարածքի բարեկարգման և հետիոտն ճեմուղիների պատրաստման աշխատանքները: Նախապես որոշված էր հուշապատը քանդակապատել: Էսքիզային մշակումը հանձնարարվել էր նկարիչ մոնումենտալիստ Վանիկ Խաչատրյանին: Նա ներկայացեց որմանքանդակի միասնական զանգված ներկայացնող դրվագային ու տարամասշտաբ կերպարների համադրման իր տեսլականը: Համադրելով այն հուշարձանի զուսպ ու լակունիկ կերպարի հետ, ճարտարապետները չհամաձայնվեցին այդ առաջարկության հետ: «Հայպետնախծագիծ» ինստիտուտում վերջանական քննարկման ժամանակ Լևոն Ներսիսյանն առաջարկեց հուշապատը թողել ասկետիկ մերկությամբ, քանի որ որմանքանդակը գաղափարապես ավելորդություն է:

Հուշահամալիրը ունի տեխնիկական և ծառայողական շինություններ, որոնք չեն խաթարում շինության ընդհանուր տեսքը:

Հուշարձանի շինարարությունը, հիրավի, ունեցավ համազգային նշանակություն: Շատ հայորդիներ, ցանկանալով անմասն չմնալ, հանրապետության տարբեր գյուղերից ու քաղաքներից ավտոբուսներով շաբաթ, կիրակի օրերին գալիս էին շինհրապարակ և իրենց անհատույց օգնությունն առաջարկում շինարարներին:

Ի սկզբանե, հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը ծրագրված էր 1967թ. ապրիլի 24-ին, սակայն տեղափոխվեց Հայաստանի խորհրդայնացման օրը՝ նոյեմբերի 29-ին: Բացումը, որին ներկա էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ, հեռարձակվեց հանրապետական ռադիոյով և հեռուստատեսությամբ:

1968թ. հուշարձանը ներկայացվեց երիտասարդ ճարտարապետների համամիութենական ամենամյա ստուգատեսին և արժանացավ առաջին կարգի դիպլոմի:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ

Արթուր Թարխանյան (1932-2006)- ՀԽՍՀ վաստակավոր (1972), ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ(1987): Պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով (1998): Եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1980-1989)։ Դասավանդել է Երևանի Ճարտարապետության և շինարարության համալսարանում (պրոֆեսոր՝ 1993 թվականից): Նա ավելի քան 20 հուշարձանների ճարտարապետն է, որոնցից են.

• Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր (Երևան, 1967)
• Մարտիրոս Սարյանի հուշարձան (Երևան, 1986)
• Խորհրդային Հայաստանի 50-ամյակի հուշարձան(Դիլիջան, 1970)
• Շառլ Ազնաուրի արձան(Գյումրի, 2001)

Համահեղինակենրի հետ նրա նախագծով կառուցվել են.

• ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունների ինստիտուտների մասնաշենքերը(1955-1972)
• «Ռոսիա» կինոթատրոնը (1970-1974, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1979)
• Երիտասարդության պալատը (1970-1985, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981)
• «Զվարթնոց» օդանավակայանը (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ՝ 1985)
• Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1987)

Սաշուր Քալաշյան (1936)- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987): 1976-1994 թվականներին եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը: 1995-2000 թվականներին՝ Հայնախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարապետ, 2000 թվականից՝ փոխտնօրեն:

Քալաշյանի համահեղինակությամբ կառուցվել են.

• Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը (Երևան, 1967)
• Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (Երևան, 1995)
• «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, (Լենինական, այժմ՝ Գյումրի, 1980, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1985)

2011-2015 թթ. տեղի ունեցան Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները, բարեկարգվեցին Ծիծեռնակաբերդի ճեմուղին և հարակից տարածքը:

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո տարբեր երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր դառնում է ավանդույթ, իսկ արդեն 2002 թ.մարտի 16-ից՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին օրենքով «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը ստանձնում է այցելությունների կարգավորման պարտավորությունը: Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը դառնում է պետական արարողակարգի անքակտելի մաս՝ հիմնված կողմերի փոխհամաձայնության վրա:

ՀՀ պետական արարողակարգը ենթադրում է, որ պաշտոնական այցով Երևան ժամանած պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ կամ ծաղկեպսակ են դնում հուշահամալիրում, շրջում են թանգարանում, ծառ տնկում:

Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Հայաստանի Հանրապետություն ժամանած հազարավոր պաշտոնական պատվիրակություններ՝ տարբեր երկրների նախագահներ, հոգևոր առաջնորդներ, աշխարհի տարբեր պետությունների խորհրդարանների նախագահներ, խոսնակներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների անդամներ, գիտնականներ, համաշխարհային հեղինակություն ունեցող մշակութային գործիչներ:



Նյութը կազմեցին՝
Գոհար Խանումյանը և Արևիկ Ավետիսյանը




Ապրիլքսանչորսյան ցույցի մասնակիցները Լենինի անվան հրապարակում, Երևան, 1965թ.
ՀՑԹԻ հավաքածու


Ապրիլքսանչորսյան ցույցի մասնակիցները Լենինի անվան հրապարակում, Երևան, 1965թ.
ՀՑԹԻ հավաքածու


Ապրիլքսանչորսյան ցույցի մասնակիցը ասմունքելիս, Երևան, 1965թ.
ՀՑԹԻ հավաքածու


Նախնական էսքիզ (ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան, Հ. Պողոսյան), Երևան, 1965 թ.
(Мемориал Егерн, редактор и автор текста Карен Бальян, Екатеринбург, 2015 г. 80 стр.)


Մրցույթի սկզբնական փուլում որոշված նախնական տարբերակի մանրակերտը (ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան, Հ. Պողոսյան, քանդակագործ՝ Վ. Խաչատրյան) Երևան, 1965 թ.
(Мемориал Егерн, редактор и автор текста Карен Бальян, Екатеринбург, 2015 г. 80 стр.)


Մրցութային տարբերակի մանրակերտը (ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան, Հ. Պողոսյան) Երևան, 1965 թ.
ՀՑԹԻ հավաքածու


Մրցույթից հետո փոփոխությունների ենթարկված մակետը (ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան, Հ. Պողոսյան) Երևան, 1965 թ.
ՀՑԹԻ հավաքածու


Հուշարձանի համաչափական կառուցվածքը
(Мемориал Егерн,редактор и автор текста Карен Бальян, Екатеринбург, 2015 г. 80 стр.)


Հուշարձանի համաչափական կառուցվածքը
(Мемориал Егерн,редактор и автор текста Карен Бальян, Екатеринбург, 2015 г. 80 стр.)


Հուշարձանը կառուցող շինարարները, Երևան, 1965/1966 թթ.
ՀՑԹԻ հավաքածու


Հուշարձանի շինարարության ընթացքը, Երևան, 1965/1966 թթ.
ՀՑԹԻ հավաքածու


Հուշարձանի շինարարության ընթացքը, Երևան, 1965/1966 թթ.
ՀՑԹԻ հավաքածու


Հուշարձանի շինարարության ընթացքը, Երևան, 1965/1966 թթ.
ՀՑԹԻ հավաքածու


Հուշարձանի շինարարության ընթացքը, Երևան, 1965/1966 թթ.
ՀՑԹԻ հավաքածու


Հուշարձանի շինարարության ընթացքը, Երևան, 1965/1966 թթ.
ՀՑԹԻ հավաքածու


Հուշարձանի շինարարության ընթացքը, Երևան, 1965/1966 թթ.
ՀՑԹԻ հավաքածու


Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պաշտոնական բացումը, 29 նոյեմբերի, 1967թ. ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը Երևանի Կիրովի անվան քիմիական կոմբինատի հնոցից բերված ջահով վառում է հավերժական կրակը: Նրա հետևում (ձախից աջ) կանգնած են ՀՍՍՀ մինիստրների խորհրդի առաջին տեղակալ Սուրեն Մովսեսյանը, ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանը, անվանի բանաստեղծներ Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը և այլք:
ՀՑԹԻ հավաքածու


ՀԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յա. Զարոբյանը իր աշխատասենյակում, Երևան, 1965 թ.
(Заробян Н. Я. Яков Заробян и его эпоха / Н. Я. Заробян, Ереван, 2008)


Արթուր Թարխանյան


Սաշուր Քալաշյան


Սաշուր Քալաշյանը և Արթուր Թարխանյանը սփյուռքահայ այցելուի հետ, 1968 թ.


Հիշատակման օր, ապրիլի 24


Հիշատակման օր, ապրիլի 24


Հիշատակման օր, ապրիլի 24


Հիշատակման օր, ապրիլի 24





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am