Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՄՓՈՓԵԼՈՎ 2021 Թ.


29.12.2021


1. Գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

ՀՑԹԻ բոլոր գիտաշխատողները՝ համաձայն 2020-2024 թթ. համար հաստատված թեմաների, շարունակել են հետազոտական աշխատանքները, իրականացրել են գիտական հետազոտություններ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, ցեղասպանության և նախացեղասպանական ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության ողջ տարածքում բնակվող հայության կյանքի, թվաքանակի ուսումնասիրմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային իրավունքի նորմերի վրա Հայկական հարցի ունեցած ազդեցության, Հայոց ցեղասպանության հետևանքների և դրանից հետո ծավալված մարդասիրական օգնության, որբահավաք աշխատանքների ու որբանոցային կյանքի, Ցեղասպանությունը վերապրածների միկրոպատմությունների ուսումնասիրմանը։

2021 թ. ապրիլին ՀՑԹԻ հիմնադրամում բացվել է Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժին, որտեղ ուսումնասիրվում են հայ-ադրբեջանական անտագոնիզմի արմատներն ու մերօրյա դրսևորումները։ Բաժնի հետազոտությունների ծիրում են 1988-2020 թթ. ընթացքում տեղ գտած հայերի զանգվածային կոտորածները Ադրբեջանի և Արցախի տարածքում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու, Մարաղա և այլն), ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության՝ հայկական մշակութային արժեքների ոչնչացման հարցերը։

Գիտաշխատողների ուսումնասիրությունների գիտական արդյունքները հանրությանն են ներկայացվել հրապարակումների, գիտական զեկուցումների, ժամանակավոր ցուցադրությունների, հանրային դասախոսությունների, կրթական ծրագրերի տեսքով:

2021 թ. լույս են տեսել ՀՑԹԻ աշխատակիցների երեք աշխատություն՝
1. Էդիտա Գզոյան, Հալեպի փրկության տունը. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն / The Aleppo Rescue Home: 1464 Accounts by Armenian Genocide Survivors (կազմող, խմբագիր, ներածության և ծանոթագրությունների հեղինակ) (Եր., ՀՑԹԻ, 2021),
2. Ռոբերտ Թաթոյան, «Կիլիկիահայության թիվը Հայոց ցեղասպանության նախօրյակին» (Եր., ՀՑԹԻ, 2021),
3. Քրիստինե Նաջարյան, «Սերոբ-Սրապ Մխիթարյան, «Մեր գյուղի պատմությունը»:


Աշխատակիցների կողմից տպագրվել է 32 գիտական հոդված, որից 11-ն անգլերեն, մեկը՝ ռուսերեն, մեկը՝ թուրքերեն:

Տպագրվել են Ցեղասպանագիտական հանդեսի և International Journal of Armenian Genocide Studies-ի առաջին համարները: Հիմնադրումից ի վեր առաջին անգամ անգլերեն հանդեսը տպագրվում է երկու համարով։

ՀՑԹԻ հիմնադրամը ԳԱԱ-ի, ԵՊՀ-ի և ԱՄՆ Հայագիտական ուսմանց ընկերակցության հետ համագործակցությամբ սեպտեմբերի 16-18-ը կազմակերպել է «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողով: Եռօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվել է 46 գիտական զեկուցում, որի 15-ը ՀՑԹԻ գիտաշխատողներ:

Գիտաշխատողների կողմից տարբեր գիտաժողովների ընթացքում ներկայացվել է 27 զեկուցում, որից 25-ը ներկայացվել են միջազգային, 2-ը՝ հանրապետական գիտաժողովների:

Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների շտեմարանի ստեղծման ծրագիրը ենթարկվել է որոշակի խմբագրման ու հայեցակարգային մշակման, այդ թվում՝ թրեյնինգների, քննարկումների, մշակումների ճանապարհով: Կատարվել է փակ հասանելիության ծրագրաշարի փորձնական հարմարեցումը Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների շտեմարանի նախագծին, ստեղծվել է որոնման նախնական demo տարբերակ:

Շարունակվել է «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հրատարակման աշխատանքները, տպագրվել է 5-րդ պրակը, կազմվել են ՀՑԹԻ ֆոնդերում առկա 16 անտիպ հուշագրության բովանդակային նկարագրության կազմում, որոշների մասին նյութեր են տեղադրվել ՀՑԹԻ կայքում և ֆեյսբուքյան էջում:

2. Գիտացուցադրական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

Կազմակերպվել են երկու ժամանակավոր ցուցադրություններ՝
1. 2021 թ. ապրիլի 21-ին՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով երկլեզու ժամանակավոր ցուցադրությունը, որում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրած շուրջ երեք տասնյակ ընտանիքների պատմություններ, այդ թվում՝ ՀՑԹԻ աշխատակիցների: Հայոց ցեղասպանության մասին խոսելիս հիմնական շեշտադրումներն արվում են երևույթի ընդհանրական ներկայացման ուղղությամբ, Ցեղասպանության ենթարկված մարդկանց պատմությունները շատ քիչ դեպքերում են դառնում հանրային ուշադրության առարկա։ Վերոնշյալ ցուցադրության հիմնական առանցքն անհատի ճակատագիրն է: Ներկայացված պատմությունները շրջանառության մեջ են դրվել առաջին անգամ և ուղեկցվում են ՀՑԹԻ ֆոնդերում պահվող բնօրինակ բացառիկ իրերով, լուսանկարներով, փաստաթղթերով, ընտանեկան մասունքներով և այլն: Ներկայացված են նաև հատվածներ Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսաձայնագրություններից:
2. 2021 թ. սեպտեմբերի 16-18-ին «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում, սեպտեմբերի 16-ին բացվել է «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով ժամանակավոր, երկլեզու ցուցադրությունը։ Առաջին անգամ հայաստանյան իրականության մեջ կազմակերպվել է ցուցադրություն, նվիրված հայոց պահանջատիրության հարցերին, շեշտադրումներ անելով դրա փաստաթղթային հենքին։ Ցուցադրությունը ներառում է շուրջ երկու տասնյակ oսմաներեն բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը հաստատող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ:


3. Գիտակրթական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

2021 թ. ընթացքում «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի շրջանակներում շարունակվել է հանրակրթական միջին և ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված կրթական ծրագիրը: 2021 թ. մարտ-մայիս ամիսներին կրթական ծրագրի շրջանակներում ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից ընթերցվել է 25 դասախոսություն՝ Երևանի 8 և մարզերի 17 կրթական հաստատությունների միջին և ավագ դասարանների 561 աշակերտների համար: Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընթերցվել է հինգ դասախոսություն՝ չորս կրթական հաստատությունների 85 աշակերտների համար: Ընդհանուր առմամբ, 2021 թ. դպրոցականների համար գործող կրթական ծրագրերին մասնակցել են 21 ուսումնական հաստատության 646 աշակերտ:

Օգոստոսի 20-21-ին կազմակերպվել է ամառային դպրոց, որի թիրախային խումբը հանրակրթական միջին և ավագ դպրոցների պատմության ուսուցիչներն էին, մասնավորապես հանրապետության սահմանային շրջանների դպրոցներից: Ամառային դպրոցին մասնակցել են 29 ուսուցիչ (մանրամասն՝ http://www.genocide-museum.am/arm/24.08.21.php), ընթերցվել է 13 դասախոսություն, որից ութը՝ ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից:

ՀՑԹԻ-ը կազմակերպել է ընդհանուր առմամբ շուրջ երկու տասնայակ թեմատիկ միջոցառումներ՝ մեթոդաբանական սեմինարներ, հանրային դասախոսութ¬յուններ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ և այլն:

4. Թանգարանային աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

2021 թ. ընթացքում թանգարանն ունեցել է 34264 այցելու. 22393-ը՝ օտարերկրացի և 11871-ը՝ տեղացի: 7661 այցելու ցուցադրությանը ծանոթացել է բացատրությունով շրջայցի միջոցով:

Նշված ժամանակահատվածում հանրապետության և սփյուռքի ուսումնական հաստատություններից թանգարան են այցելել 5824 աշակերտ և ուսանող: Այդ ընթացքում թանգարան-ինստիտուտի էքսկուրսավարները և գիտաշխատողները անցկացրել են 1187 էքսկուրսիա հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներով:

Թանգարանը վերսկսել է ամբողջությամբ (առաջին և երկրորդ հարկեր) գործել 2021 թ. փետրվարի 9-ից: Շինությունում առկա ջրահեռացման խնդիրների ու խոնավ պայմանների պատճառով հունիսի 21-ից ցուցասրահներից մեկը ժամանակավորապես փակ է:

Ապրիլի 3-ից վերաբացվել է նաև թանգարանի պատկերասրահը, որտեղ ներկայացված են ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի կտավները: 2021 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին պատկերասրահ է այցելել 412 մարդ, որից 74-ը՝ տեղացի, 338-ը՝ օտարերկրացի:

Դեկտեմբերին մեկնարկել է թանգարանի բացօթյա սրահի/ներքին բակի հիմնավերանորոգման աշխատանքները: Աշխատանքներն հնարավոր է եղել իրականացել են Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Հարություն Գևորգյանի ջանքերով և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղի ֆինանսավորմամբ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և On Point կազմակերպության համատեղ աշխատանքի շնորհիվ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» և «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» ժամանակավոր ցուցադրությունները վիրտուալացվել են, որի շնորհիվ այցելուները կարող են աշխարհի տարբեր ծայրերից այցելել Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, դիտել ցուցադրությունն ու կարդալ հիմնական տեքստերը, ցուցանմուշների բացատրագրերը:

Գործարկվել/իրականացվել է «Հայոց ցեղասպանությունը վերապրողների ընտանիքների հետքերով» ժամանակավոր ցուցադրության հայերեն ու անգլերեն տեքստերով աուդիոգիդերում տեքստերի ձայնագրումը:

Ս.թ. սեպտեմբերի 21-ին թանգարանի ռուսաց լեզվի ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:

Հաշվետու ժամանակահատվածում Հուշահամալիր և թանգարան այցելել են 50 պաշտոնական պատվիրակություններ, հիշատակի պուրակում տնկվել է երեք արծաթափայլ եղևնի: Հիմնանորոգվել է Սումգայիթի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը, որը նախորդ երեք տասնամյակի ընթացքում ճաքեր էր տվել, էապես տուժել էր ամրությունը։

Ամբողջացվել ու հստակեցվել են Հիշողության պուրակի ավելի քան 210 եղևնիների տվյալները, պատրաստվել են համապատասխան ուղեցույց-վահանակներ, 2022 թ. հունվար-փետրվարին գործը կամբողջացվի ու երկլեզու վահանակները կտեղադրվեն պուրակի վեց տեղամասերում։

5. Գիտաֆոնդային աշխատանքների գծով գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

ՀՑԹԻ թանգարանային ֆոնդը համալրվել է ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների (Շվեյցարիա, ԱՄՆ, Բրազիլիա) կողմից կատարված նվիրատվությունների շնորհիվ։ Որպես նվիրատվություն ստացվել են Բուռնազյան-Անանյան ընտանեկան մասունքները (ժամացույցներ, Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամ), Ֆելիքս Ցիգլերից (Շվեյցարիա) ստացվել է շվեյցարացի միսիոներ Յակոբ Քյունցլերի գիրքը՝ Քարեն Եփփեին ուղղված հեղինակի ընծայագրով, Հեդվիգ Բյուլի լուսանկարներ, նամակներ։ Շվեյցարիայում բնակվող Տ. Շնորք քհն. Չեքիճյանից ստացվել են արաբկիցի ոսկերիչ Սարգիս Կէոզուպուլուքյանի ձեռագործ գոտին և ոսկերիչի մի գործիք։

Թանգարանային ֆոնդը համալրվել է 1423 միավորով, համալրումները մեծ թիվ են կազմել լուսանկարների և սևանկարների բաժիններում: Հաշվետու ժամանակահատվածում «Հայկական գանձարան» էլեկտրոնային շտեմարան մուտքագրվել է 533 թանգարանային առարկա։

6. Գիտական գրադարանի առանձնացման և մասնագիտական գրականությամբ համալրման ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

2021 թ. օգոստոսի 6-ից գործի է դրվել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2021 թ. հունիսի 11-ի նիստի թիվ 3 որոշմամբ հաստատված «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Թանգարանային առարկաների և հավաքածուների ֆոնդի հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը։ Հաշվետու ժամանակահատվածում գրադարանը համալրվել է 913 միավոր գրականությամբ, այդ թվում նաև Իսրայել Չառնիի անձնական գրադարանից ավելի քան 50, Հայկական ուսմանց ընկերակցության կողմից՝ ավելի քան 130, Պատմության ինստիտուտի կողմից՝ 70, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանի կողմից՝ ավելի քան 100 կտոր, Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցից՝ 61 միավոր մասնագիտական գրականությամբ:

7. Թվայնացման և մուտքագրման աշխատանքներ

Գեղարվեստական ձևավորում են ստացել ՀՑԹԻ երկու ժամանակավոր ցուցադրությունները, իրականացվել է «Ցեղասպանագիտական հանդես» և International Journal of Armenian Genocide Studies գիտական պարբերականների 2021 թ. համարների, ինչպես նաև տպագրված գրքերի գեղարվեստական ձևավորումը:

Թվայնացվել է ՀՑԹԻ-ի ֆոնդերում գտնվող շուրջ 720 լուսանկար, 70 հուշագրություն մուտքագրվել են ՀՑԹԻ ֆոնդերի 13 հնատիպ հուշագրություն, կատարվել են հայերեն տեքստերի խմբագրական աշխատանքներ, թարգմանչական աշխատանքներ:

2021 թ. ընթացքում ՀՑԹԻ կողմից շարունակվել է համակարգչային տեխնիկայով վերազինվելու գործընթացը և թանգարանը ձեռք է բերել ևս 4 համակարգիչ և մեկ տպիչ, Armenian National Institute-ից նվեր է ստացվել A3 լուսապատճենահանման սարք։ Ձեռք են բերվել նաև 14 օպերատիվ հիշողության սարք (DDR3 և SSD), ինչպես նաև 14 սնուցման սարք։

Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի»՝ Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռք բերման համար տրամադրված դրամաշնորհով ձեռք է բերվել բարձրորակ թվային ֆոտոխցիկ և եռոտանի: Սարքերը նախատեսվում են բանավոր հուշերի, զոհերի ու վերապրողների անձնական տվյալների տեսաձայնագրման աշխատանքների համար:

8. Միջազգային համագործակցություն

Միջազգային համագործակցությանն ուղղված աշխատանքները նպատակ ունեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում առկա փորձի և գիտելիքի, գրականության փոխանակման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու հետազոտման վերաբերյալ խորհրդատվության տրամադրման ընդլայնում, համատեղ գիտաժողովների և աշխատաժողովների կազմակերպում:

-- 2021 թ. հունվարի 13-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) և Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության (SAS) միջև կնքվել է փոխգործակցության համաձայնագիր:
-- 2021 թ. ապրիլի 4-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի և Իրաքի Հալաբջայի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
-- 2021 թ. մայիսի 28-ին ՀՑԹԻ և The Genocide Education Project-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի 2022 թ. ամռանը 15 ամերիկացի ուսուցիչներ վերապատրաստման դասընթացներ կանցնեն ՀՑԹԻ-ում Հայոց ցեղասպանության թեմայով:
-- 2021 թ. օգոստոսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի (ՀՑԹԻ) և Վաշինգտոնի Հայկական ազգային ինստիտուտ կորպորացիայի (ՀԱԻ) միջև կնքվել է համագործակցության մասին շրջանակային պայմանագիր:
-- 2021 թ. հոկտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի (ՀՑԹԻ) և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի (University of Southern California, on behalf of its USC Shoah Foundation – The Institute for Visual History and Education (USC SF)) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
-- Պայմանագիր է նախապատրաստվում Փարիզի Շոայի թանգարանի հետ:
-- Բանակցություններ են տարվել ամերիկյան Աստվածաշնչյան թանգարանի (Bible Musuem) հետ՝ Վաշինգտոնում “‘The Breath of God’: Armenia and the Bible” խորագրով ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու նպատակով, որի չորս խորագրերից մեկը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը:
-- Ռումինիայում Հայաստանի դեսպանատան միջնորդությամբ փոխըմբռնման հուշագիր է նախապատրաստվել Ռումինիայի Էլի Վիզելի կենտրոնի հետ, որը կստորագրվի առաջիկայում:


9. Գիտատեղեկատվական-իրազեկման աշխատանքների գծով գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

Կայքէջը թարմացվել է ամենօրյա ռեժիմով, պատրաստվել, մշակվել ու տեղադրվել են տեղեկություններ ՀՑԹԻ գործունեության, պաշտոնական պատվիրակությունների, տարաբնույթ միջոցառումների, գիտաժողովների, հայտարարությունների և այլնի մասին:

Աշխատանքներ են տարվում ՀՑԹԻ International Journal of Armenian Genocide Studies հանդեսը Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկելու համար: Այդ նպատակով ստեղծվել է առանձին կայքէջ, որը համապատասխանում է բաց մատչելիության ամսագրերի պահանջներին:

ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ հետ համագործակցությամբ պատրաստվել է նաև առանձին կայքէջ, որտեղ ներկայացվելու են ՀՑԹԻ հավաքածուներում պահվող տեսաձայնագրությունների, աուդիոձայնագրությունների և անտիպ հուշերի վերաբերյալ տեղեկություններ:

Կայքում կատարվել է 136 հրապարակում` ինչպես նաև ևս 28 հրապարակում է կատարվել «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի շրջանակներում աշակերտների կատարած բոլոր այցելությունների վերաբերյալ: Նշված ժամանակահատվածում ՀՑԹԻ կայքի հրապարակումներն ունեցել են 1.992.876 դիտում, ֆեյսբուքյան օգտահաշվին հետևում է 22.427 օգտատեր:

Աշխատակիցների կողմից ՀՑԹԻ գործունեության, ինչպես Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր գիտական թեմաներով հայկական և միջազգային մամուլին, հեռուստատեսությանը, ռադիոյին տրվել է շուրջ 50 հարցազրույց, նրանք մասնակցել են տարբեր քննարկումների:

10. Տեխնիկական վերազինում և ֆինանսական աջակցություն

Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայագիտության բաժնի տնօրեն պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտչյանի և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի համատեղ նախաձեռնությամբ 2021 թ. և դրանից հետո (առնվազն երեք տարի) Տեր-Մկրտչյան մրցանակ՝ «Գիտնականները գիտնականների համար» անվանումով, կտրամադրվի ՀՑԹԻ գիտաշխատողներին հետևյալ երեք անվանակարգերում. 1. Հոդվածներ, տպագրված Web of Science և Scopus գիտատեղեկատվական հարթակներում ինդեքսավորված ամսագրերում, 2. Մենագրություններ, ժողովածուներ, գրքերի գլուխներ՝ հրատարակված Book Citation Index-ում առկա հրատարակիչների կողմից, 3. Գրքեր (մենագրություններ, կոլեկտիվ մենագրություններ, հոդվածների ժողովածուներ, հուշագրություններ)՝ հաստատված ՀՑԹԻ գիտական խորհրդի կողմից:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՀՑԹԻ-ին տրամադրվել է դրամաշնորհ՝ թանգարան-ինստիտուտի կայքէջի արմատական բարեփոխման նպատակով, որոնք նախատեսվում է իրականացնել 2022 թ.:

11. «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքի սպասարկում

Փոքր աշխատակազմով իրականացվել է «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու 100 հա կազմող տարածքների պահպանման, բարեկարգման, մաքրման, ոռոգման, ծառերի խնամքի, մշակման, ինչպես նաև հուշահամալիրի, թանգարան-ինստիտուտի շենք-շինությունների, կառույցների սպասարկման, պահպանման և ընթացիկ շինվերանորոգման աշխատանքները։

Ծառատունկ կատարելու համար կատարվել է շուրջ 1,0 հա տարածքի նախապատրաստական աշխատանքներ, տնկվել է 700 ծառ և թուփ, որից 400-ը մշտադալար, իսկ 200-ը նշենի և 100 թուփ։

Մարտ-նոյեմբեր ամիսներին պարբերաբար իրականացվել է Հիշողության պուրակի և հարակից տարածքների ծառերի պրոֆիլակտիկ բուժման և սնուցման աշխատանքներ:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am