Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՄՓՈՓԵԼՈՎ 2022 Թ.


29.12.2022


«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների գիտական հետազոտմանը և գիտական հանրայնացմանը, մասնավորապես՝ միջազգայնացմանը՝ միաժամանակ պահպանելով կատարվող ուսումնասիրությունների արդիականությունն ու գիտական նորույթը՝ հետևյալ ուղղություններով՝

1. Նոր գիտական ուսումնասիրությունների անցկացում, պարբերականների հրատարակում, գրքերի և հուշագրությունների տպագրում, գիտաժողովների, կլոր սեղան-քննարկումների անցկացում,
2. Ժամանակավոր գիտական ցուցադրությունների կազմում և ցուցադրում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում,
3. Գիտակրթական աշխատանքների իրականացում, գիտական կադրերի պատրաստում,
4. Թանգարանային աշխատանքների ուղղությամբ պաշտոնական պատվիրակությունների ուղեկցման կազմակերպում, այցելուների համար էքսկուրսիաների անցկացում և սպասարկում,
5. Գիտաֆոնդային աշխատանքների իրականացում,
6. Գիտական գրադարանի համալրման և առանձնացման աշխատանքների իրականացում,
7. Աղբյուրագիտական նշանակություն ունեցող առկա նյութերի թվայնացման և մուտքագրման աշխատանքների իրականացում,
8. Միջազգային համագործակցությունների ընդլայնում,
9. Գիտատեղեկատվական-իրազեկման աշխատանքների իրականացում
10. «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու շուրջ 100 հեկտար տարածքի խնամքին ու բարեկարգմանն ուղղված աշխատանքների իրականացմանը:

1. Գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների ուղղությամբ

ՀՑԹԻ բոլոր գիտաշխատողները՝ համաձայն 2020-2024 թթ. համար հաստատված թեմաների, շարունակել են հետազոտական աշխատանքները: Հիմնական ուսումնասիրությունները կենտրոնացած են եղել 2022 թ. համար հաստատված ենթաթեմաների կտրվածքով:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի աշխատակիցները 2022 թ. ընթացքում իրականացրել են գիտական հետազոտություններ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, ցեղասպանության և նախացեղասպանական ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության ողջ տարածքում բնակվող հայության կյանքի, թվաքանակի, կրթությանն առնչվող հարցերի ուսումնասիրմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայոց ցեղասպանության հետևանքների և դրանից հետո ծավալված մարդասիրական օգնության, որբահավաք ու որբախնամ աշխատանքների ու որբանոցային կյանքի, Ցեղասպանությունը վերապրածների միկրոպատմությունների, հուշագրությունների, թուրքական ինքնության ձևավորման խնդիրների, վերջիններիս գաղափարական ակունքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի վրա Հայկական հարցի ունեցած ազդեցության ուսումնասիրմանը:
1.1 Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների շտեմարանի ստեղծման ծրագիրը ենթարկվել է որոշակի խմբագրման ու հայեցակարգային մշակման, այդ թվում՝ թրեյնինգների, քննարկումների, մշակումների ճանապարհով «Մասիս» փաստաթղթերի թվայնացման կազմակերպության հիմնադիր, ծրագրավորող Հովհաննես Կիզողյանի հետ շտեմարանի հայեցակարգի ձևափոխման և դրա թարմացման միջոցով:
Իրականացվել է բանավոր պատմությունների հավաքագրում աշխատանքային այցերի, դաշտային նյութերի հավաքման ճանապարհով Կոտայքի մարզի Գետամեջ և Կաքավաձոր գյուղերում: Աշխատանքների արդյունքում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 16 հուշ-վիդեոնյութ և 35 հուշ-աուդիոնյութ:
Շարունակվել է համացանցից, անհատներից Մեծ եղեռնի զոհերի ու վերապրողների մասին տվյալների, աուդիոնյութերի, վիդեոնյութերի հավաքագրման աշխատանքները. նախորդ տարվա՝ շուրջ 120 նյութի փոխարեն այժմ առկա է 233 վիդեոպատմություն:
Զոհերի ու վերապրողների, անհայտների ու անհայտ կորածների ձևաթղթերում ընդհանուր առմամբ սկսած մարտ ամսից բաժնի աշխատակիցները հավաքել և/կամ ճշտել են 9161 զոհի, 168 վերապրողի, 1003 անհայտի, 75 անհայտ կորածի վերաբերյալ տվյալներ:
Կազմվել են Հայոց ցեղասպանության զոհերի՝ 638, վերապրողների՝ 200, անհայտների՝ 92 և անհայտ կորածների՝ 159 անհատական անձնագրեր:
1.2 Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների խնդիրների շրջանակում ուսումնասիրվել են հայ-ադրբեջանական անտագոնիզմի արմատներն ու մերօրյա դրսևորումները։ Բաժնի հետազոտությունների ծիրում են հայերի բռնաճնշումները Ադրբեջանի և Արցախի տարածքում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու, Մարաղա և այլն), Ղարաբաղյան հիմնահարցը Հայաստանի հետ միացման համատեքստում ու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության՝ հայկական մշակութային արժեքների ոչնչացման հարցերը։ Նախատեսվում է նաև ուսումնասիրություններ իրականացնել Խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ խորհրդային ժամանակաշրջանում ռասայական խտրականության դրսևորումների ուղղությամբ. այն դարձել է բաժնի աշխատակիցներից մեկի ասպիրանտական հետազոտության թեման:
1.3 Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների ուղղությամբ կատարվել են հետազոտություններ մինչև ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի հայ բնակչության թվաքանակի, ինչպես նաև Օսմանյան կայսրության տարածքում հայկական տպագրության պատմության, թուրքական ժխտողականության ակունքներին առնչվող թեմաներով: Քննության են ենթարկվել նաև անտիպ տեղեկագրեր՝ վեր հանելով մանրամասներ Օսմանյան կայսրության հայկական որոշ բնակավայրերի մասին:
1.4 Համեմատական ցեղասպանագիտության ուսումնասիրության ուղղությամբ համալրվել են թանգարանի մշտական ցուցադրության «Բախտակից ժողովուրդներ» խորագրերը: Հետազոտական աշխատանքներ են իրականացվել Հայոց ցեղասպանության պատմագրությունը ցեղասպանագիտության գիտաճյուղի համակարգում, քուրդ ժողովրդի դեմ իրագործված Անֆալի գործողության, Բանգլադեշի, Արևելյան Թիմորի ցեղասպանությունների վերաբերյալ։
Նշված ուսումնասիրությունների գիտական արդյունքները հանրությանն են ներկայացվել գրքերի ու հոդվածների, հրապարակումների, գիտական զեկուցումների, ժամանակավոր ցուցադրությունների, հանրային դասախոսությունների, կլոր սեղան-քննարկումների, կրթական ծրագրերի տեսքով:
1.5 2022 թ. լույս են տեսել ՀՑԹԻ աշխատակիցների գիտական արդյունքների մի մասը: Տպագրվել է ինը գիրք, մենագրություն ու հուշագրություն, որոնց թվում են «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ պրակները, մեկ կոլեկտիվ մենագրություն, ինչպես նաև Զաբել Եսայանի «Մուրատի ճամբորդութիւնը Սվազէն Պաթում» գրքի անգլերեն թարգմանությունը:
Տպագրվել են և հանձնվել են տպագրության Ցեղասպանագիտական հանդեսի և International Journal of Armenian Genocide Studies-ի հերթական համարները: Հայերեն և անգլերեն հանդեսների հոդվածները հավուր պատշաճի գրախոսվել են, պահպանվել են հրատարակման և հղումների պահանջվող միջազգային նորմերը: Աշխատանքներ են տարվում ավելացնել հոդվածների թիվը, որն այս պահին Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ներառվելու հիմնական խոչընդոտներից մեկն է:
Աշխատակիցների կողմից տպագրվել է և հանձնվել է տպագրության 35 գիտական հոդված, որոնցից 11-ը՝ անգլերեն: ՀՑԹԻ աշխատակիցները տպագրել են Scopus և WOS միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում՝ 4 հոդված և մեկ մենագրություն, որից Book citation index-ում ընդգրկված հրատարակչություններում տպագրված՝ 1 հոդված:
1.6 ՀՑԹԻ հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ապրիլի 20-22-ը կազմակերպել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» միջազգային գիտաժողով: Ներկայացվել է 27 գիտական զեկուցում, որից 9-ը ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից:
Գիտաժողովի արդյունքներն անփոփելուց հետո ՀՑԹԻ նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ ակտիվ մասնակցությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ: Քննարկումների ընթացքում կազմվել է «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասըն¬թացի ծրագիր, առաջարկվել է համապատասխան գրականության ցանկ։
ՀՑԹԻ հիմնադրամը սեպտեմբերի 14-16 կազմակերպել է միջազգային գիտաժողով՝«Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով: Եռօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվել է 39 գիտական զեկուցում, որից 8-ը ՀՑԹԻ գիտաշխատողներ:
Գիտաշխատողների կողմից տարբեր գիտաժողովների ընթացքում ներկայացվել է 39 զեկուցում, որից 38-ը ներկայացվել են միջազգային, 1-ը՝ հանրապետական գիտաժողովներին:

Գիտական ուսումնասիրություններին ուղղված դրամաշնորհներ

1.7 2022 թ. ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022»-ի շրջանակներում ֆինանսավորման են հաստատվել ՀՑԹԻ երկու հետևյալ ծրագրերը՝ «Թուրք-ադրբեջանական հայատյացության ակունքները, արդի վիճակը, միտումները (միջգիտակարգային մոտեցումներ)»` ղեկավար՝ պ.գ.թ. Շուշան Խաչատրյան (անդամներ՝ Գայանե Հովհաննիսյան և Հայաստան Մարտիրոսյան) և «Թուրք կանանց մասնակցությունը Հայոց ցեղասպանության գործընթացին. Կարմիր մահիկի կանանց կենտրոնը»՝ ղեկավար՝ բ.գ.թ. Էլինա Միրզոյան (անդամներ՝ Նարեկ Պողոսյան և Սերինե Մուրադյան):
1.8 Շարունակվում է Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ «Ոչնչացում‐ուծացում երկընտրանքը Հայոց ցեղասպանության տարիներին. արդյո՞ք գործ ունենք եվգենիկայի հետ թեմայի» թեմատիկ ծրագիրը ղեկավար՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյան, անդամներ (պ.գ.թ. Նարինե Մարգարյան, պ.գ.թ. Շուշան Խաչատրյան և Ռեգինա Գալուստյան):
1.9 ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի՝ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացրած «Հայոց ցեղասպանության հատուցման հարցը. սահմանելով ազգային և ﬕջազգային իրավարարության սահմանները» գիտական թեման՝ Փարիզի Նանտեր համալսարանի միջազգային հանրային իրավունքի պրոֆեսոր Թոմաս Օշմանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանի ղեկավարությամբ (միջազգային իրավունքի հայաստանյան և օտարերկրյա չորս մասնագետներ, այդ թվում՝ ՀՑԹԻ գիտաշխատող Ռեգինա Գալուստյան):
1.10 Շարունակվել է Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայագիտության բաժնի տնօրեն պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտչյանի՝ «Գիտնականները գիտնականների համար» անվանումով մրցանակների տրամադրումը հինգ անվանակարգերում. 2021 թ. ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից հրատարակված (1) լավագույն ամսագրային հոդված (ինդեքսավորված Web of Science և/կամ Scopus համակարգում, (2) լավագույն գրքային հոդված կամ գլուխ (տպագրված Web of Science Book Citation Index-ի ցանկում ընդգրկված հրատարակչությունների կողմից), (3) ՀՑԹԻ գիտական խորհրդի կողմից տպագրության երաշխավորված գրքերի անվանակարգերում, և խրախուսական մրցանակներ՝ (4) ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման ու (5) ՀՑԹԻ այցելող դպրոցականների խմբերին դասախոսություններ կարդալու համար։

Տարվա աշխատանքների ամփոփումից հետո գիտական արդյունքների համար մրցանակներ են տրամադրվել ՀՑԹԻ հինգ գիտաշխատողներին 1-3 անվանակարգերում, ինչպես նաև խրախուսական մրցանակ է ստացել ՀՑԹԻ տասը աշխատակից:

2. Գիտացուցադրական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները

Կազմակերպվել է չորս ժամանակավոր ցուցադրություն՝
2.1 2022 թ. «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» միջազգային գիտաժողովի շրջանակներում, ապրիլի 20-ին բացվել է «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով երկլեզու ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցադրության նպատակն ավելի քան մեկդարյա հեռավորությունից վեր հանել ու հանրությանը ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործած շուրջ 2000 հայկական կրթօջախների երբեմնի ակտիվ գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով: Ցուցադրությունը գործելու է մինչև 2023 թ. ապրիլ:
«Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը զուգահեռ պատրաստվել է նաև շրջիկ ցուցադրության երկու փաթեթ (ընդհանուր թվով 28 վահանակ), որոնք 2022-23 թթ. շրջելու են ՀՀ մայրաքաղաքի և մարզային դպրոցներում: Շրջիկ ցուցադրության մեկնարկը տրվել Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, բուհի պատմության թանգարանի նախասրահում բացված ցուցադրությունը գործել է մինչև դեկտեմբերի 15-ը:
2.2 Ապրիլի 23-ին, ՀՑԹԻ պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նկարիչ, փորագրող Ժան-Պիեռ Սեֆերյանի «Անապատը. մահվան քայլերթ» ցուցահանդեսը: Փորագրանկարների շարքը լուսաբանում է Հայոց ցեղասպանության իրագործման փուլերից մեկը՝ կանանց, երեխաների և ծերերի տեղահանությունը: Նկարիչն իր հավաքածուից 13 նկար նվիրել է ՀՑԹԻ-ին: Ցուցադրությունը գործել է մինչև 2022 թ. դեկտեմբեր:
2.3 Ապրիլի 29-ից մինչև սեպտեմբերի 15-ը ՀՑԹԻ հիմնադրամի, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության և հոլանդացի հետազոտող դոկտոր Դիրք Ռոոդզանտի համագործակցությամբ գործել է «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով ժամանակավոր երկլեզու ցուցադրությունը: Առաջին անգամ անդրադարձ է կատարվել հայերի կոտորածների և Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ հոլանդական արձագանքին, ներկայացվել են բնօրինակ փաստաթղթեր, իլյուստրացիոն նյութեր:
2.4 Սեպտեմբերի 14-ին «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» գիտաժողովի շրջանակում բացվել է նաև համանուն ժամանակավոր ցուցադրությունը, որը նվիրված է Զմյուռնիայի հայերի և հույների կոտորածների և քաղաքի հրկիզման 100-րդ տարելիցին: Տասներեք պաստառից կազմված երկլեզու ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդերի, Հայաստանի ազգային արխիվի, Նուբարյան գրադարանի, «Արմենիկա» ամսագրի արխիվի, Սվազլյան, Ավետյան, Բերբերյան, Բարթիկյան, Ղազերյան ընտանիքների արխիվների շուրջ երեք տասնյակ բնօրինակ փաստաթղթեր, լուսանկարներ, գրքեր, վերապրողների, օտարերկրացի միսիոներների անձնական իրեր: Ցուցադրությունը գործելու է մինչև 2023 թ. ապրիլի 20-ը:
2.5 Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի կապակցությամբ թանգարանում ներկայացվել է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպության գործունեության մասին պատմող ցուցադրություն, ԱՄՆ-ի տարբեր նահանգային իշխանությունների կողմից ընդունված հայտարարություններ, որոշումներ և բանաձևեր Հայոց ցեղասպանության մասին:
2.6 Հետևողական աշխատանքներ են տարվել մշտական ցուցադրության մեջ երկու խորագիր՝ «Բախտակից ժողովուրդներ. հույների և ասորիների ցեղասպանությունները» և ««Ի վերջո ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին…». XX-XXI դարերի ցեղասպանությունները» ավելացնելու ուղղությամբ: Աշխատանքներն ավարտվել են, խորագրերը տեղ են գտել մշտական ցուցադրության մեջ: Վերջինս առաջին անգամ ներկայացվեց դեկտեմբերի 13-ին «Global Forum»-ի մասնակիցներին: Հիմնական ցուցադրության մեջ այլ ցեղասպանություններին նվիրված խորագրերի ներառումը հստակ ազդակ է միջազգային հանրությանը և համանման հաստատություններին իրենց ցուցադրություններում Հայոց ցեղասպանության պատմությանն անդրադառնալու համար:

3. Գիտակրթական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները

3.1 2022 թ. հուլիսի 29-ին և 30-ին կրթական ծրագրերի շրջանակներում կազմակերպվել է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» խորագրով չորրորդ ամառային դպրոց, որի թիրախային խումբը հանրակրթական միջին և ավագ դպրոցների պատմության ուսուցիչներն էին: Մասնակցել են Հայոց պատմություն առարկա դասավանդող 33 ուսուցիչ, որից 19՝ մարզերից, 14-ը՝ Երևանից: Այս տարի առաջին անգամ ամառային դպրոցի ընթացքում ոլորտի մասնագետների մասնակցությամբ անցկացվել է երկու գործնական պարապմունք, ներկայացվել են 12 թեմատիկ բանախոսություն, որից 9-ը՝ ՀՑԹԻ աշխատակիցներ:
Ընդհանուր առմամբ 2022 թ. դպրոցականների համար գործող կրթական ծրագրերին մասնակցել են 38 ուսումնական հաստատություն, կարդացվել է 48 դասախոսություն հանապետության 1172 աշակերտ-ուսանողների համար (Երևանից մասնակցել են 395 հոգի, մարզերից՝ 777):
3.2 2022 թ. ապրիլի 21-ին «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» միջազգային գիտաժողովի շրջանակներում ՀՑԹԻ հիմնադրամը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոայի Հիմնադրամի հետ համագործակցելով կազմակերպել է աշխատաժողով, որին մասնակցել են նախորդ երեք տարվա ամառային դպրոցներին մասնակցած հայոց պատմություն առարկա դասավանդող ուսուցիչներ: Աշխատաժողովը կազմակերպվել էր ուսուցիչների՝ միջազգային փորձին ծանոթանալու առաջարկության հիման վրա:
3.3 ՀՑԹԻ շարունակում է նաև գիտական կադրերի պատրաստման աշխատանքները: Ընթացիկ տարում ընդունվել է մեկ ասպիրանտ, իրենց ուսումնառությունն են շարունակում ևս երկու ասպիրանտներ, ինչպես նաև երկու հայցորդ:

4. Թանգարանային աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները

4.1 2022 թ. Հայոց ցեղասպանության թանգարանն ունեցել է ընդհանուր առմամբ 57 930 այցելու. 41 184-ը՝ օտարերկրացի և 16 746-ը՝ տեղացի: 2022 թ. ընթացքում թանգարան-ինստիտուտի էքսկուրսավարները և գիտաշխատողները անցկացրել են 1 903 էքսկուրսիա:
Նշված ժամանակահատվածում հանրապետության և սփյուռքի ուսումնական հաստատություններից թանգարան են այցելել 11 441 աշակերտ և ուսանող: ՀՑԹԻ պատկերասրահ այցելել է 544 այցելու, որից 342-ը օտարերկրացի, 202-ը՝ տեղացի:
4.2 Թանգարանի վեց էքսկուրսավարները, բացի էքսկուրսիաներից, կատարել են թարգմանչական և խմբագրական աշխատանքներ ՀՑԹԻ կայքէջի համար, մասնակցել են ՀՑԹԻ ֆոնդերում առկա անտիպ հուշագրությունների մշակման աշխատանքներին: Ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը հունիսի 24-ից հուլիսի 19-ը մասնակցել է «Աուշվիցի հրեական կենտրոն» հիմնադրամի Auschwitz Jewish Center Foundation Fellow Program ծրագրին:
4.3 Մարտ ամսից թանգարանի տարածքում գործող գրախանութում ներկայացվում և վաճառվում են Արևմտյան Հայաստանին, Կիլիկիային և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերին հատուկ ավանդական ձևով պատրաստված, ձեռագործ աշխատանքներ և հուշանվերներ:
4.4 Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանի ջանքերով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի միջոցներով 2021 թ. նոյեմբերից սկսված թանգարանի ներքին բակի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են, ապամոնտաժված տապանաքարը վերատեղադրվել է: Ներքին բակի հիմնանորոգման ընթացքում մթնոլորտային ջրերի ներթափանցումից շարքից դուրս եկած կոնստրուկցիաները փոխարինվել են նորերով:
4.5 Հաշվետու ժամանակահատվածում չի գործել 2021 թ. հունիսի 21-ից թանգարանի այցելուների և աշխատակիցների անվտանգության նկատառումներից ելնելով փակված ցուցասրահը: Դրա վերագործարկումը տեղ կգտնի 2023 թ. նախատեսված հիմնանորոգումներից հետո։
4.6 Հուլիս ամսից թանգարանում կիրառվում են ռադիոգիդեր (թվով 47), որոնք տրամադրվում են 15 հոգանոց և ավելի խմբերին: Ռադիոգիդերի գործածությունը թանգարանում հնարավորություն ընձեռեց ցուցադրությունը ներկայացնել միաժամանակ մի քանի խմբերի՝ նպաստելով թանգարանային ընդունելությունների որակի բարձրացմանը:
4.7 Հաշվետու ժամանակահատվածում հուշահամալիր և թանգարան է այցելել 78 պաշտոնական պատվիրակություն: Հիշատակի պուրակում տնկվել է 4 արծաթափայլ եղևնի:

5. Գիտաֆոնդային աշխատանքների գծով գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները

5.1 2022 թ. ՀՑԹԻ հիմնական ֆոնդում գրանցվել է 251 թանգարանային առարկա, որոնք հաստատվել են Ֆոնդային գնահատող հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաև 158 առարկա գրանցվել է նոր ձևավորված գիտաօժանդակ ֆոնդում։
Այս տարվա նշանակալի ձեռքբերումներից են եղել Հայոց ցեղասպանությունը վերապրած Բագրատ Քոշքցյանի «Մի հայ կյանք» հուշագրությունը, ինչպես նաև Անանիա Ծ․ Վ․ Աբելյանի՝ «Յուշեր և նիշեր» 1915-1918 թթ. օրագրությունը: Արժեքավոր ձեռքբերում է Կեսարիայի Արամյան նախա¬կրթարանի սանուհի Վեհինե Պուտաղյանին 1899 թ. տրված վկայականը: Թանգարանային ֆոնդերը համալրվել են Արգենտինայում և Ուրուգվայում տեղի հայ համայնքի կողմից 1963-1965 թթ․ կազմակերպած միջոցառումների ազդագրերով, պաստառներով, հրավիրատոմսերով և ծրագրերով:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվել են ֆոնդի սպասարկման վճարովի և անվճար ծառայություններ, որոնց շրջանակներում տրվել են առարկաների բացատրական նկարագրություններ, կնքվել են պայմանագրեր։
Շարունակվել են ֆոնդերի ցուցակների թվայնացման, ինչպես նաև Մայր մատյանում (Գլխավոր գույքամատյան), ժամանակավոր և նախնական ֆոնդերում առարկաների գրանցման աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում Մայր մատյանում լրացվել է 6573 միավոր առարկա։ «Հայկական գանձարան» էլեկտրոնային շտեմարանում մուտքագրվել է 162 թանգարանային առարկա։
5.2 Կազմվել են ներթանգարանային և միջթանգարանային ցուցադրությունների համար ցուցակներ, կնքվել են համապատասխան ակտեր և պայմանագրեր:
5.3 Թանգարանային ֆոնդերի աշխատակիցները մասնակցել են նաև ոլորտին առնչվող վերապատրաստումներին ու սեմինար-քննարկումներին («Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում», «Հեղինակային իրավունքը թանգարանի համատեքստում», «Թանգարանային առարկաների գնային արժեքի որոշման չափորոշիչները»):

6. Գիտական գրադարանի առանձնացման և մասնագիտական գրականությամբ համալրման ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները

6.1 Հաշվետու ժամանակահատվածում գրադարանը համալրվել է 771 գրադարանային միավորով: National Association for Armenian Studies and Research (NAASR) կազմակերպության աջակցությամբ ձեռք է բերվել շուրջ 53 անուն գրականություն: Գրադարանը համագործակցելով «Հրանտ Դինք» հիմնադրամի հետ համալրել է իր հավաքածուն 37 գրադարանային միավորով:
6.2 Համաձայն «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հ. Մարությանի 2021 թ. հուլիսի 30-ի N225-L հրամանի («Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի մի շարք կարգեր գործողության մեջ դնելու մասին) սկսվել է ՀՑԹԻ Գիտական ֆոնդից գրադարանի առանձնացման գործընթացը, որն իր մեջ ներառում է գրքերի ցանկերի կազմում՝ Ֆոնդային գնահատող հանձնաժողովին ներկայացնելու համար: 2022 թ. ընթացքում ցուցակագրվել է շուրջ 7.400 գիրք: Ընդհանուր առմամբ 2021-2022 թթ. ընթացքում ցուցակագրված գրքերի թիվը կազմել է 9.200, որից 1.800-ը ներկայացվել է Ֆոնդային գնահատող հանձնաժողովին, ստացել Թանգարանային ֆոնդի հաշվառումից դուրս գալու և գիտական գրադարանում մուտքագրվելու հավանությունը: Գրքերի ներկայացված խմբաքանակը ստացել է գիտական գրադարան տեղափոխման ԿԳՄՍ նախարարության թույլտվությունը: Գրքերի փաստացի տեղափոխման գործընթացը շարունակվում է:

7. Թվայնացման և մուտքագրման աշխատանքներ

7.1 Գեղարվեստական ձևավորում են ստացել ՀՑԹԻ երեք ժամանակավոր ցուցադրությունները, հիմնական ցուցադրության «Բախտակից ժողովուրդներ» խորագրի, ինչպես նաև ՀՑԹԻ գիտաշխատողների աշխատությունների գեղարվեստական ձևավորումը: Մշակվել են շուրջ 243 լուսանկար, մշակվել և ձևավորվել են շուրջ 95 պաստառ, գրքերի կազմ: Ձևավորվել են շուրջ 170 վկայագիր, հրավիրատոմս, բուկլետ, շնորհակալագիր և այլն: Թվայնացվել է ՀՑԹԻ-ի գիտական ֆոնդերում գտնվող շուրջ 300 լուսանկար, 1096 սևանկար և ժապավեններ, ֆոնդերի 165 հուշ (ընդհանուր 286 հուշագրություն): Մուտքագրվել է ՀՑԹԻ գիտական ֆոնդերի 25 հնատիպ հուշագրություն: Իրականացվել են ՀՑԹԻ-ի կայքէջի, ցուցադրությունների տեքստերի թարգմանություններ:
7.2 Կատարվել է ՀՑԹԻ հրատարակության համար պատրաստվող գրքերի, անտիպ հուշագրությունների, «Ցեղասպանագիտական հանդես»-ի, ցուցադրության տեքստերի խմբագրական և սրբագրական աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում տարբեր նախագծերի շրջանակում նյութեր են տրամադրվել աշխատակիցներին ու դրսի մասնագետներին:
7.3 Իրականացվել է Եղևնիների պուրակի ցուցատախտակների պաստառների ամբողջական վերաձևավորում։ Ամբողջացվել է Հիշողության պուրակի եղևնիների ցուցատախտակների համարակալման տպագրական ֆայլի ձևավորումը: Տպագրված և տեղադրված վեց ցուցատախտակներն այժմ ուղեցույց են այցելուների համար հեշտությամբ գտնելու այս կամ այն պետության, կազմակերպության պատվիրակության տնկած եղևնիների մասին տեղեկությունն ու վերջիններիս տեղակայումը:

8. Միջազգային համագործակցություն

8.1 Նախորդ տարին ձեռք բերված միջազգային համագործակցության շրջանակներում այս տարի գրանցվել են գիտական և կրթական գործնական արդյունքներ: 2021 թ. մայիսի 28-ին ՀՑԹԻ և The Genocide Education Project-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա 2022 թ. հուլիսի 9-17-ը ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպությունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով, կազմակերպել էր ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման դասընթացը: Ծրագրի համար ընտրվել էին 15 ուսուցիչներ ԱՄՆ Մասաչուսեթս, Ինդիանա, Վիսկոնսին, Թենեսի, Միսսուրի, Ալյասկա, Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Կոնեկտիկուտ, Կալիֆոռնիա, Օրեգոն, Միչիգան, Վիրջինիա, Նյու Յորք նահանգներից:
8.2 2021 թ. հունվարի 13-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) և Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության (SAS) միջև կնքված փոխգործակցության համաձայնագրի հիման վրա կազմակերպվել է շուրջ 130 մասնագիտական գրականության ձեռքբերում, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում առկա փորձի և գիտելիքի փոխանակում:

9. Գիտատեղեկատվական-իրազեկման աշխատանքների գծով գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները

9.1 Հիմնադրամի պաշտոնական կայքէջը թարմացվել է ամենօրյա ռեժիմով, պատրաստվել, մշակվել ու տեղադրվել են տեղեկություններ ՀՑԹԻ գործունեության, պաշտոնական պատվիրակությունների, տարաբնույթ միջոցառումների, գիտաժողովների, հայտարարությունների և այլնի մասին:
9.2 2021 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ՀՑԹԻ-ին տրամադրված դրամաշնորհի շրջանակում աշխատանքներ են տարվել արդիականացնելու կայքէջը՝ համապատասխանեցնելով ներկայիս տեխնիկական, դիզայներական և տեխնոլոգիական հնարավորություններին: Արդեն վերջնական փուլում են կայքէջի գեղարվեստական և բովանդակային ուղղվածությունների ձևավորման աշխատանքները: 2023 թ. սկզբին ՀՑԹԻ նոր կայքէջը կներկայացվի հանրությանը:
9.3 Աշխատանքներ են տարվում ՀՑԹԻ անգլերեն International Journal of Armenian Genocide Studies հանդեսը Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկելու համար: Այդ նպատակով գործարկվել է առանձին կայքէջ, որը համապատասխանում է բաց մատչելիության ամսագրերի պահանջներին:
9.4 2022 թ. ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում կատարվել է 184 հրապարակում` ինչպես նաև ևս 48 հրապարակում է կատարվել «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի շրջանակներում աշակերտների կատարած բոլոր այցելությունների վերաբերյալ: Բոլոր 232 հրապարա¬կումները դրվել են նաև ՀՑԹԻ ֆեյսբուքյան օգտահաշվում: Կարելի է ասել, որ ֆեյսբուքյան էջում հրապարակումներ են դրվել գրեթե ամեն օր (255 աշխատանքային օրերում տեղ է գտել 232 թարմացում)։
9.5 Իրականացվել է տասը գրքի շնորհանդես և ֆոնդային նյութերի հանձնման, ինչպես նաև հիշատակի միջոցառումներ, 9 մեթոդաբանական սեմինար, 1 կլոր սեղան-քննարկում: Նշված ժամանակահատվածում ՀՑԹԻ կայքէջն ունեցել է 958 141 այցելություն, ֆեյսբուքյան օգտահաշվի հրապարակումները ունեցել են 465 784 դիտում, ֆեյսբուքյան օգտահաշվին հետևում է 23 037 օգտատեր:
9.6 Աշխատակիցների կողմից ՀՑԹԻ գործունեության, ինչպես Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր գիտական թեմաներով հայկական և միջազգային մամուլին, հեռուստատեսությանը, ռադիոյին տրվել է շուրջ 60 հարցազրույց, նրանք մասնակցել են տարբեր քննարկումների:

10. «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքի սպասարկում

10.1 ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից տնտեսված գումարների վերաբաշխմամբ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին՝ ի արձագանք տնօրինության համապատասխան դիմումի՝ հատկացվել է 14 մլն 124 հազար դրամ: Կառավարության սույն որոշման արդյունքում երկու տեղամասերի ավելացմամբ ընդլայնվել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի ծառատունկերի համար գրեթե սպառված տարածքը: Բավականին միջոցներ են ծախսվել նաև ՀՑԹԻ-ի արտաբյուջետային գումարներից նախագծման և վերահսկման աշխատանքների իրականացման հետ կապված։ Նկատենք, որ առաջին անգամն է, որ Հիշողության պուրակի տարածքը մշակվում է նախօրոք, այսինքն՝ այստեղ տնկվելիք եղևնիների աճը հետագայում առնվազն չի խոչընդոտվի արմատներին խանգարող ժայռաքարերի առկայությամբ։
10.2 ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2115-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հետ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով նախատեսված թանգարան-ինստիտուտի վերանորոգման և հուշահամալիրի վերականգնման աշխա տանքները մեկնարկելու են 2023 թվականի փետրվար-մարտ ամիսներին:
10.3 Հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են կատարվել «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու ամբողջ տարածքների պահպանման, մաքրման, ոռոգման, ծառերի խնամքի, մշակման, ինչպես նաև հուշահամալիրի, թանգարան-ինստիտուտի շենք-շինությունների, կառույցների սպասարկման, պահպանման և ընթացիկ շինվերանորոգման աշխատանքների առումով։
10.4 Աշխատողների համար ձեռք է բերվել ամառային և ձմեռային արտահագուստի նոր քանակություն:
10.5 Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է մոտ 6 հա տարածքների ձնամաքրման և քաղաքապետարանի կողմից ցրված ավազի հավաքման և տեղափոխման աշխատանքներ։ Զբոսայգու տարածքների, ճանապարհների մաքրման ժամանակ հավաքվել և տեղափոխվել է մոտ 80-90 խոր․ մետր կենցաղային աղբ։
10.6 Զգալի աշխատանքներ են կատարվել տարածքների ոռոգման գծով՝ կատարվել է 3000 գծմ-ից ավելի խցանված խողովակաշարերի մաքրման աշխատանքներ, 0,5 հա-ի վրա կառուցվել է նոր ջրագիծ։
10.7 Կատարվել է հուշահամալիրի տարածքում տեղակայված պոմպակայանի սպասարկման, վերանորոգման աշխատանքներ, որի արդյունքում հնարավոր է դարձել ոռոգման ջրի անկորուստ օգտագործում, ավելի շատ տարածքների ոռոգման կազմակերպում։
10.8 Հաշվետու ժամանակահատվածում ծառատունկ կատարելու համար կատարվել է շուրջ 0,5 հա տարածքի նախապատրաստական աշխատանքներ, նշված տարածքներում տնկվել է շուրջ 800 մշտադալար ծառ։
10.9 Մարտ-նոյեմբեր ամիսներին պարբերաբար իրականացվել է Հիշողության պուրակի և հարակից տարածքների ծառերի պրոֆիլակտիկ բուժման և սնուցման աշխատանքներ: Զբոսայգու կենտրոնական կանաչապատ տարածքներում կատարվել է խոտքաղի աշխատանքներ՝ մոտավորապես 8,0 հա, ինչպես նաև հրդեհներից խուսափելու համար շուրջ 30-32 հա խոտածածկ տարածքների։
10.10 Կատարվել է Հիշողության պուրակում չորացած վեց այլ երկրների պաշտոնական անձանց կողմից տնկված անվանական ծառերի վերականգնման աշխատանքներ։
10.11 Կատարվել է Մեծ եղեռնի տարելիցի կապակցությամբ գոյացած ծաղիկների մոտ 20-22 խոր․ մետր, հուշահամալիրի տարածքից դուրս բերման և տեղափոխման աշխատանքներ։
10.12 Բացի զբոսայգու աշխատանքներից, սպասարկման բաժնի աշխատակիցները կատարել են նաև թանգարանային կառույցների մի շարք սպասարկման և շինվերանորոգման աշխատանքներ: Ընթացիկ տարում տաք ջրով են ապահովվել թանգարան-ինստիտուտի սանհանգույցները:
10.13 Տարածքի սպասարկումն իրականացվել է 6 հիմնական և 5 սեզոնային աշխատակիցների կողմից։


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am