Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

30.03.2015


2015 թ. ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը կգործի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 4-ը:

Փարիզի քաղաքապետարանում՝ Օթել դե Վիլի (Hôtel de Ville) միաժամանակ երկու սրահներում ցուցադրվելու են 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ցնցող դրվագները ներկայացնող թանգարանային նմուշներ ու լուսանկարներ:

«Սա հիրավի բացառիկ իրադարձություն է թանգարանի համար: Գիտակցելով նման ցուցադրությամբ Փարիզում ներկայանալու կարևորությունը, մենք որոշեցինք Ֆրանսիայի մայրաքաղաքում ներկայացնել թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները, որոնք, վստահ եմ, մեծ հետաքրքրություն են առաջացնելու: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Փարիզի քաղաքապետարանին նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը՝ կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար»,-նշում է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի հավաքածուից այս ցուցադրության մեջ ընդգրկված են շուրջ 150 ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրը մարդկային ողբերգության այս կամ այն դրվագի մասին բացառիկ տեղեկություն են հաղորդում: Այս ցուցանմուշները, որոնց մեծ մասն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանից դուրս, ներառում են ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական իրեր, փաստաթղթեր, օրագրեր, լուսանկարներ, թերթեր, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների հանգանակության թողարկումներ և այլ բնօրինակ նյութեր են:

«Առաջին անգամն է, որ Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցանմուշների այսքան մեծ քանակությամբ միավորներ ցուցադրվելու են Հայաստանի տարածքից դուրս, որը կարևոր իրադարձություն է արտասահմանում Հայոց ցեղասպանության թեմայի իրազեկման, ինչպես նաև թանգարանի բացառիկ ցուցանմուշները լայն հանրությանը ներկայացնելու տեսակետից», - նշում է ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը:

ՀՑԹԻ կողմից ներկայացված ցուցանմուշների մեջ բացառիկ տեղ է զբաղեցնում ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն, որի բնօրինակներն առաջին անգամ ներկայացվելու են հենց Փարիզյան ցուցադրության ժամանակ: Հավաքածուում ընդգրկած են 1918 թվականին Կալիֆորնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները և այլ բացառիկ նմուշներ: Ֆիլմը 1919 թվականին ցուցադրվել է նաև Փարիզի Սալ Գավո համերգասրահում:

«1919 թ. Փարիզում ֆիլմի ցուցադրությունը գեղարվեստական մեծ ցերեկույթի մաս է կազմել, որը կազմակերպել էին հայասեր դքսուհի դը Ռոհանը և բարոնուհի Քոշենը: Ֆիլմը ցուցադրվել է բարեգործական նպատակներով, և ողջ հասույթը տրամադրվել է որբախնամ աշխատանքներին», - նշում է ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Այս ցուցադրության մեջ ներառված են նաև Փարիզի Նուբարյան գրադարանի փաստաթղթերն ու լուսանկարները:

Փարիզի ժամանակավոր ցուցադրության կազմակերպմանն իր աջակցությունն է բերել բարերար Ջևան Չելոյանցը:

Այս ցուցադրությանն առնչվող չորս գրքերի թարգմանության և տպագրության ծախսերը հոգացել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am