30.03.2022
Բանախոս՝ Շուշան Խաչատրյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը
Դպրոց՝ Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց, 8-րդ դասարան
Ս.թ. մարտի 30-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանն աշակերտներին ներկայացրեց «Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը» թեմայով դասախոսություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության տարբեր բնակավայրերում բացված թուրքական որբանոցներին, որոնց հիմնական նպատակը հայ երեխաներին բռնի թրքացնելն էր: Բանախոսը ներկայացրեց թուրքական որբանոցներում եղած մի քանի հայ որբերի հուշագրություններ՝ շեշտադրում կատարելով հայ երեխաների հայ մնալու պայքարին:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: