30.03.2023
Բանախոս՝ Գայանե Հովհաննիսյան, ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Հայատյացության քարոզը Ադրբեջանի պատմության դասագրքերում
Դպրոց՝ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ, II կուրս
Մարտի 29-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանի «Հայատյացության քարոզը Ադրբեջանի պատմության դասագրքերում» վերնագրով դասախոսությունը: Գայանե Հովհաննիսյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց ադրբեջանական պատմագիտության հիմնադրույթները, այլատյացության և հատկապես հայատյացության քարոզը ադրբեջանական պատմության դասագրքերում։ Ներկայացվեց նաև հայատյացության քաղաքականության հետևանքները 2020 թ․ Արցախյան երկրորդ պատերազմում, մասնավորապես՝ հակահայկական տրամադրությունների դրսևորումները ադրբեջանական սոցիալական ցանցերում (մեկնաբանություններ, հարցումներ, հայտարարություններ)։
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: