30.04.2022
Բանախոս՝ Գայանե Հովհաննիսյան, ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Հայատյացության քարոզը Ադրբեջանի պատմության դասագրքերում, 10 և 11-րդ դասարաններ
Դպրոց՝ Կոտայքի մարզի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոց, աշակերտական խորհուրդ
Ս.թ. ապրիլի 29-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանը աշակերտներին ներկայացրեց «Հայատյացության քարոզը Ադրբեջանի պատմության դասագրքերում, 10 և 11-րդ դասարաններ» թեմայով դասախոսություն, որի ընթացքում ներկայացվեցին ադրբեջանական պատմագիտության հիմնադրույթները, այլատյացության և հատկապես հայատյացության քարոզը ադրբեջանական պատմության դասագրքերում։ Ներկայացվեց նաև հայատյացության քաղաքականության հետևանքները 2020 թ․ Արցախյան երկրորդ պատերազմում, մասնավորապես՝ հակահայկական տրամադրությունների դրսևորումները ադրբեջանական սոցիալական ցանցերում (մեկնաբանություններ, հարցումներ, հայտարարություններ)։
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև Գայանե Հովհաննիսյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Կոտայքի մարզի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: