30.04.2025
Հայոց ցեղասպանության 110-ամյակի միջոցառումների շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Կանադայի Զորյան ինստիտուտի համագործակցության արդյունքում «Կանայք և ցեղասպանությունը. հալածանքից մինչև հզորացում» խորագրով ցուցադրությունը ներկայացվել է Արիզոնայի պետական համալսարանում: Ցուցադրությունում ներկայացված է հայ կանանց փորձառությունը Հայոց ցեղասպանության տարիներին, ինչպես նաև հրեա և ռուանդացի կանանց փորձառությունները՝ Հոլոքոստի և Ռուանդայի ցեղասպանությունների ընթացքում։
Ցուցադրությունը պատրաստել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ Զորյան Հայաստանի և «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Նախատեսվում է, որ ցուցադրությունը կշրջի Կանադայի, ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի մի շարք քաղաքներում: