30.05.2014
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մայիսի 30-ին հանդիպեց VivaCell-MTS ընկերության աշխատակիցների հետ և ներկայացրեց «Հայոց Ցեղասպանությունն օտար հեղինակների աչքերով» դասախոսությունը:
Նա անդրադարձավ ՀՑԹԻ-ի կողմից տարբեր տարիներին հրատարակված գրքերին, որոնք լույս են տեսել VivaCell-MTS օժանդակությամբ: Մասնավորապես, ներկայացվեցին Ադանայի 1908 թ. Կոտորածի թեմային վերաբերվող երեք գրքերը (Ա. Ադոսիդեիս, «Հայեր և երիտթուրքեր. Կիլիկիայի կոտորածները», Ժորժ Բրեզոլ, «Այստեղով թուրքերն են անցել» և Ֆերիման Դաքետ, «Թրքական դաժանություն, Երիտթուրքերը և ճշմարտությունն Ադանայի ողջակիզման մասին») ինչպես նաև Օսմանյան Կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը:
Հանդիպման վերջում Հ. Դեմոյանը պատասխանեց VivaCell-MTS ընկերության աշխատակիցների բազմաթիվ հարցերին: