«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. հունիսի 27-28-ը կազմակերպում է երկօրյա ամառային դպրոց հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:
Ամառային դպրոցին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական և ավագ դպրոցի պատմության ուսուցիչները:
Կրթական ծրագրի նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմամբ, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության ոլորտում՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները:
Կրթական ծրագրում ընդգրկված ուսուցիչները դասընթացի ավարտին կստանան հավաստագիր:
ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿ
Լրացրած դիմումներն ուղարկել
kristine.najaryan@genocide-museum.am
էլ. հասցեով մինչև ս/թ. հունիսի 15-ը: