Հայոց ցեղասպանության տարիներին որբացած 138 հայ երեխաներ 1923-1927 թթ. ընթացքում §Հայ օգնության ընկերության» կողմից տեղափոխվեցին Կանադա, ուր ապաստան գտան Ջորջթաունում գտնվող մի ագարակատանը:
Տորոնտոյի «Հայ ազգային հանձնախմբի» ջանքերի շնորհիվ 2010թ. հունիսի 26-ին տեղի ունեցավ այս ագարակատան պատին հատուկ ցուցատախտակի բացման հանդիսավոր արարողությունը` Արամ I կաթողիկոսի ներկայությամբ:
Հալթոն Հիլսում գտնվող հայկական գյուղական դպրոցը, ինչպես այն հայտնի էր այն ժամանակ, մեծ դերակատարում է ունեցել 1920-ական թվականներին` 109 հայ որբ տղաների և 2 աղջիկներ կյանքում, որոնց համար Ջորջթաունը դարձավ իրենց առաջին կանադական տունը:
Այս կառույցը ծառայելու է որպես հիշատակի և հիշողության վայր`վկայելով Հայոց ցեղասպանության և հայերի փրկության գործում Կանադայի անգնահատելի դերի մասին: