30.07.2014

Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 30-ին, 2014 թ. այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ջեյսոն Քեննին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Կանադայից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջայց կատարեցին Հուշապատի մոտ, այնուհետև պատվիրակությունը ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավորy ցուցադրության հետ: