ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՓՈԽՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Հուլիսի 30-ին Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տիկին Կունալակիսը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Կալիֆորնիայից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմության մանրամասների հետ: Շրջայցից հետո տիկին Կունալակիսը և խմբի մյուս անդամները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենը Կալիֆորնիայի փոխնահանգապետին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ:
Տիկին փոխնահանգապետը ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանին հանձնեց Կալիֆորնիայի փոխնահանգապետի գրասենյակի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերահաստատման հայտարարության պաշտոնական փաստաթուղթ՝ ստորագրված հենց իր՝ Ելենի Կունալակիսի կողմից: Իսկ Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը պարոն Մարությանին հանձնեց Լոս Անջելեսի 10 միլիոն բնակիչների անունիչ ողջույնի ու համագործակցության պատրաստակամության հավաստագիր:
Պատվիրակության անդամները շրջայց կատերցին նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեցին արծաթափայլ եղևնիներ:
Պատվիրակության կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեյա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն: Այցը կազմակերպվել էր ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի գրասենյակի կողմից:
Կալիֆորնիա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝